Հայաստանում 2017 թվականին մայրական մահացության երկու դեպք է գրանցվել:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի գնահատմամբ՝ Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հավակնոտ է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՆ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը։
Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերությւան համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս Եվրոպական միության կողմից համագործակցության պատրաստակամությունը: ԵՄ ԱլԳ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ ընդգծելով Հայատանում գրանցված առաջընթացը:
Ընդունեք մարտահրավերը: IBF, WBA (Super), WBO և IBO վարկածներով նախկին աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, ով հանդես չէր գալիս 2 տարի, մտադիր է նորից ձեռք բերել լավ մարզավիճակ և վերադառնալ ռինգ 2018 թվականին
2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով նախատեսվում է սահմանափակել ընթերակաների մասնակցությունը քննչական գործողություններին։
Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել:
ԱլԳ գագաթնաժողովի աշխատանքների ամփոփիչ մամլո ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ:
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինիո Գարսիա Տորալը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա երկու խաղերի ընթացքում:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը պատրաստ է գործելու որպես անկախ միջնորդ և կազմակերպելու ադրբեջանցի զինվորականի մարմնի փոխանցումը մյուս կողմին:
ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
Այսօր Երևանի ժամանակով ժամը 20:00-ին նախատեսվում է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը «Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ հայտարարեց, որ 2018-ին Վաշինգտոնում կանցկացվեն հայկական մշակութային ժառանգության օրեր:
Բելգիացին այլևս չի ցանկանում պատասխանել ակումբը փոխելու մասին հարցերին: Էդեն Ազարը «Չելսիից» «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցին պատասխանելիս այնպես չզայրացավ, ինչպես Նեյմարը, բայց նույնպես չուրախացավ բարձրացված թեմայի համար:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում նոյեմբերի 24-ին հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Քովենին:
Եվրամիությունը լրացուցիչ 40 մլն դոլար օգնություն է հատկացրել Իտալիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին հողին կհանձնվի նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դանակի գործադրման սպառնալիքով քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
Առնվազն 50 մարդ է զոհվել նոյեմբերի 24-ին Եգիպտոսի Սինա թերակղզու հյուսիսում մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով:
Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարեց, որ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը համաձայնեցված է:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոբինյոն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Ֆուտբոլիստը և ևս 5 մարդ մեղադրվում են խմբակային բռնաբարության մեջ, որը տեղի է ունեցել 2013 թվականին:
Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը ողջունում է Հայաստանի կողմից Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը և ընդգծում՝ Հայաստանի ընտրությունն է՝ որքան հեռու գնալ Եվրամիության հետ հարաբերություններում:
Սեւ ծովի ափին՝ Փոթի նավահանգստային քաղաքի մոտ, պտտահողմ է գրանցվել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրապարակել է «Բերքառատ Արցախ» խորագրով 20-րդ հեռուստամարաթոնի տասը խոշոր նվիրատուների ցանկը: Շարքը գլխավորում է անանուն բարերարն ԱՄՆ-ից` 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է` 2 միլիոն 250 հազար դոլար նվիրատվությամբ:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին: