Մեծ Բրիտանիան 2017 թվականին վեցերորդ տեղն է իջել աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում:
Սիրիայի ընդդիմությունը կոչ է արել «ուղղակի միջսիրիական բանակցություններ սկսել՝ առանց կողմերից որեւէ մեկի նախապայմանների»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` միջդիրքային տարածքում ադրբեջանական զինուժի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՊԲ-ի 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անց են կացվել գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ:
Կասկածյալները բռնվեցին գողության փորձ կատարելու պահին:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն կազմել է Ունայի Էմերիի, ում պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, պոտենցիալ փոխարինողների շորթ-լիստը:
Ընդամենը 1 օր է մնացել Բրյուսելում Արևելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովին, որի շրջանակներում ակնկալվում է ստորագրել Հայաստան-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը: Շուրջ 3 տարի պահանջվեց Հայաստանի ու ԵՄ-ի միջև գործընկերության նոր շրջանակ սահմանելու համար այն բանից հետո, երբ 2013թ. նոյեմբերին ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովի ստորագրման սեղանին չհասան Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը (ԽՀԱԱՀ), որոնց շուրջ Երևանն ու Բրյուսելը բանակցել էին 2009թ.-ից՝ շուրջ 3,5 տարի:
2017 թվականի նոյեմբերի 20-ին լրագրողական կազմակերպությունները զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն:
Բանգլադեշը եւ Մյանման նոյեմբերի 23-ին համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենիք վերադառնալու մասին, որոնք Բանգլադեշի ճամբարներում են գտնվում Մյանմայի Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո:
Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:
Իսպանիայի իշխանությունները կդադարեցնեն վերահսկել Կատալոնիայի կառավարության հաշիվները, երբ վստահ լինեն, որ տարածաշրջանային ղեկավարությունը կատարում է օրենքը:
Ռուս զբոսաշրջիկը հրապարակել է Անդամանյան ծովում Charan 3 մոտորանավում բռնկած հրդեհից հետո մարդկանց փրկելու տեսանյութը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը:
Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) (AmCham) անցած 17 տարիների ընթացքում որպես անկախ բիզնես ասոցիացիա կատարում է ամերիկյան բիզնեսի համախմբման հարթակի կարևոր դերը՝ ներկայացնելով իր բոլոր անդամների՝ Հայաստանում գործող 121 կազմակերպությունների շահերը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել «Շիրակ» հիմնադրամի «Հակամարտությունների կանխարգելման մրցանակը», որին արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) արձանագրում է Իրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) պայմանների կատարումը:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ երեխայի խնամքում գտնվող մայրերն աշխատելու հնարավորություն կստանան, իսկ դայակի ծառայության դիմաց վարձատրության կեսը կվճարի պետությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտրարած Ռոբերտ Մուղաբեն անձեռնմխելիություն է ստացել քրեական հետապնդումից, ինչպես նաեւ երկրում գտնվելու անվտանգության երաշխիք:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը:
Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:
Պաշտոնական Անկարան գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու նոր՝ յոթ հարցում է ուղարկել Միացյալ Նահանգներ, սակայն ԱՄՆ-ն որևէ քայլ այս կապակցությամբ չի ձեռնարկել:
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
Իրաքի զինված ուժերի ներկայացուցչությունը նոյեմբերի 23-ին հայտնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Սիրիայի հետ սահմանի անապատում ոչնչացնելու գործողություն սկսելու մասին։
Ուշադրույթյուն. տեսանյութում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն։
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: