Հուլիսի 16-ին, ժամը 18:39-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի մոտակա դաշտում տրակտոր է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսիում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը
Պարեկները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԾ Երևանի գնդի ծառայողները հուլիսի 15-ին ժամը 03.30-ին, Բագրատունյաց փողոցում գողության կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 17 և 32 տարեկան երկու անձանց՝ վերջինիս վարած «ՎԱԶ 2107»-ով հանդերձ:
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Իսպանիայում և Պորտուգալիայում չդադարող անտառային հրդեհներն այս օրերին հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Եվրոպայի տարբեր հատվածներում ահագնացող իրադրություն է ստեղծվել:
2020թ., հուլիս 14-ի լույս 15-ի գիշեր։ Բաքու։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով գործում է խիստ համաճարակային ռեժիմ, սակայն մարդիկ դուրս են եկել դիմավորելու ՀՀ հետ սահմանին ոչնչացված 12 զինվորականների դիակները և վանկարկում են «կա՛մ Ղարաբաղ, կամ մա՛հ», «վերջ կարանտինին, թող պատերազմ սկսվի», «գերագույն գլխավոր հրամանատար, մեզ զենք տո՛ւր»։
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը հակահետախուզական իր գործառույթների շրջանակներում այդ իմաստով օպերատիվ ապահովում է իրականացրել նաև իրավապահ համակարգի նկատմամբ, ուստի տևական ժամանակ զբաղեցնելով նշված դեպարտամենտի պետի պաշտոնը՝ քաջատեղյակ եմ համակարգի գործունեության հետ կապված նրբություններից և որոշումների ընդունման ընթացակարգերից։
Հուլիսի 14-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Յարոսլավ Շ.-ն, որը հունվարի 10-ից ՌԴ Նախոդկա քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Պարուհի Վարդան, ով այս օրերին Հայաստանում է, «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Սևանում արված լուսանկարներ է հրապարակել
«Փող աշխատող տղերքը, որոնք միասնաբար պնդում են, թե վարչախումբն ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի սպանության կամ մահվան հետ, մոռանալով կամ չմոռանալով, որ Արմենն իրենց ընկերն է, հաստատ չէին ցանկանա, որ իրենց անհիմն կամ հիմնավոր մեղադրանքով ձերբակալեն, արժանապատվությունը ստորացնելով բերման ենթարկեն, կալանավորեն, արգելեն անգամ տեսակցությունը ու դատարանի դահլիճում…
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Անահիտ Վ.-ն, որը 2007 թ. հունվարի 26-ից ՌԴ ԱԱԾ Մոսկվայի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի մեղադրանքով:
Հուլիսի 15-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի ծառայողներին Ավան վարչական շրջանում մի քաղաքացի հայտնել է, որ Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա» մակնիշի մեքենայից կրակոցների ձայն է լսել:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային։ Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:
Մեկնարկել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը Կարմիր ծովի Ջիդդա քաղաքում՝ Սաուդյան Արաբիայի թագավորների ամառային նստավայրում: Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են Ritz-Carlton հյուրանոցում, որտեղ ավելի ուշ տեղի կունենա արաբա-ամերիկյան գագաթնաժողովը։
Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին կցված ինքնաթիռը կործանվել է: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Ողբերգական վթար է տեղի ունեցել այսօր ցերեկը Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 15։29–ին։
Կարծում եմ, որ շատ կարևոր է ավանդույթի շարունակությունը: Իմ խորին համոզմամբ, ստեղծող, ստեղծագործող, պայքարող մարդիկ` իրական պայքարողները, իրական ստեղծագործողները, երբեք դա չեն անում այն ակնկալիքով, որ երբևէ իրենք մրցանակ ստանան կամ էլ իրենց գործն ի ցույց կդրվի ուրիշներին: Նրանք դա անում են իրենց հոգու կանչով և, ցավոք սրտի, շատ հաճախ անում են նաև անձնազոհության գնով:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հուլիսի 16-ին հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Այս մասին հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է լինել Մերձավոր Արևելքի ակտիվ գործընկերը: Նա կոչ է արել արաբական երկրների առաջնորդներին մարդու իրավունքները դիտարկել որպես տնտեսական ու սոցիալական վերափոխման կարևոր գործոն:
Հրշեջ, փրկարար, վարորդ, հրահանգիչ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում առաջարկվող հաստիքները բազմաբնույթ են: Ինչպե՞ս դիմել աշխատանքի համար:
«Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ, որովհետև իրավաբան չեմ։ Համենայն դեպս ես իր որոշակի դիրքորոշումների հետ՝ քաղաքական առումով, հստակ համաձայն չեմ եղել, ինչի մասին իրար հետ շատ երկար բանավիճել ենք ու խոսել ենք, բայց դա չի խանգարում լավ ընկերներ լինել և ցավել ընկերոջ համար։ Իմ ընկերը այսօր չկա, կապ չունի, թե ինքը ինչ դիրքորոշում ուներ, դա իր որոշումն էր, ու ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին մեղադրել այս կամ այն դիրքը պահելու համար։
«Բոլոր քաղբանտարկյալները անհապաղ պետք է ազատ արձակվեն»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2018-ին Բոլթոնը եկավ Հայաստան ու խորհուրդ տվեց հայ ժողովրդին «հրաժարվել իր պատմական կաղապարներից»։
Միացյալ Նահանգները կշարունակի Մերձավոր Արևելքում նվազեցնել լարվածությունը և նպաստել հակամարտությունների դեէսկալացիային: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած գագաթնաժողովում:
Հուլիսի 15-ին,ժամը 12.15-ին,ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկիցտագնապի ազդանշան է ստացվել:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երևանի քաղաքապետի՝ իրեն դատի տալու հանգամանքին:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ, հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը:
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, հուլիսի 15–ին ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը, ում ծնողներն անվանակոչել են Մխիթար։
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ալժիրում կայացած նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։
Վրաստանի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: