Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում է
Իտալական Calcio e Finanza հրատարակությունը տեղեկություն է հրապարակել «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո: Հարձակվողներ Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Թյուրամը տարեկան ստանում են 6 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, «ներաձուրիները» տարեկան ծախսում են 117,8 միլիոն եվրո՝ առանց հարկերի:
Միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.
1. Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո (* աշխատավարձը նշված է հարկերից հետո);
2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո;
4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո;
5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո;
6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո;
7-8։ Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո;
9-10։ Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն։