Հայաստանը Թուրքիայի հարկի տակ ոչ ոքի խաղաց․ հավաքականը խմբի 3-րդ հորիզոնականում է
Եվրո2024-ի որակավորման փուլ․ Հայաստանը Թուրքիայի հարկի տակ ոչ ոքի խաղաց։
Խաղի հաշիվը 49-րդ րոպեին բացեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։
Թուրքիայի հավաքականը մի շարք վտանգավոր գրոհներից հետո 88-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Գնդակի հեղինակ դարձավ կենտրոնական հարձակվող Բերթուգ Յըլդըրըմը։
4 խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր (2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն)։
D խմբի առաջատարն է Թուրքիան 10 միավորով։ Խորվաթիան 2-րդն է 7 միավորով, Ուլեսը 4-րդը՝ 4 միավորով, Լատվիան 5-րդը՝ 0 միավորով։



