Բաժիններ՝

Սննդի գներն իջել են, ռեստորանի գները՝ բարձրացել. տնտեսագետը խոսել է պատճառների մասին. Sputnik Արմենիա

Կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ սպառողաան շուկայում օգոստոսին արձանագրված գնանկմանը։
ՀՀ–ում օգոստոսին արձանագրված գնանկումը հիմնականում տեղի է ունեցել միրգ–բանջարեղենի սեզոնային էժանացման ու ՌԴ–ից ներմուծվող էժան պարենամթերքի հաշվին։

Նա մեկնաբանել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական գների ինդեքսի վերջին ցուցանիշները՝ ասելով.

«Գիտենք, որ ամռան սկզբում մրգի, բանջարեղենի գները բավական բարձր են լինում, այնուհետև նվազում են։ Եվ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների մեջ դա հստակ երևում է»։

Ինչ վերաբերում է ներկրվող սննդամթերքին, ապա, Կարեն Սարգսյանի խոսքով, հիմնականում էժանացել է ՌԴ–ից ներմուծվող ապրանքը` նախ ռուբլու արժեզրկման, ապա` հենց ՌԴ–ում նկատվող գների անկման արդյունքում։

«Միջազգային սահմանափակումներով պայմանավորված՝ ՌԴ–ում իրացման լուրջ խնդիրներ կան, ու ապրանքների մեծ պաշարներ են կուտակվել։ Առաջարկը պահանջարկին գերակշռում է. շուկայում անհամամասնություններ կան, և ըստ այդմ գները վերանայվում են»,– պարզաբանում է Սարգսյանը։

Բացի այդ, ՀՀ-ում գների վրա, տնտեսագետի համոզմամբ, ազդեցություն է ունեցել նաև ՀՀ Կենտրոնական բանկի` տևական ժամանակ իրականացրած գնաճի զսպման քաղաքականությունը։

Նշենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2023–ի օգոստոսի դրությամբ սպառողական գները ՀՀ–ում մեկ տարում նվազել են 0.2 տոկոսով, պարենային ապրանքների գները` 0.4-ով։

Ամենից շատ էժանացել են յուղերն ու ճարպերը` 21.6 տոկոսով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը` 7.9 տոկոսով, միրգ–բանջարեղենը` 3.3-3.7 տոկոսով։

Ամենից շատ թանկացել են ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 8.6 տոկոսով։ Հանքային ջրերը թանկացել են 4 տոկոսով, կաթնամթերքը` 2.2, թեյն ու սուրճը` 1.9 տոկոսով։
Ոչ պարենային ապրանքներից 5.2 տոկոսով թանկացել է հագուստը, 2.1 տոկոսով՝ առողջապահական ծախսերը, 5.4 տոկոսով թանկացել են ռեստորանների ու հյուրանոցների գները, 1.5 տոկոսով` հանգստի ու մշակույթի ծառայությունները։

Կարեն Սարգսյանը ևս նկատում է, որ ոչ պարենային ապրանքների ու ծառայություննրի գները վերջին 1 տարում ոչ միայն չեն նվազել, այլև շարունակել են բարձրանալ պահպանվող բարձր պահանջարկի պատճառով։ Բայց, քանի որ վերը թվարկված սննդամթերքի առանձին խմբերում գների նվազումն ավելի կտրուկ է եղել, այն դրական է ազդել գնագոյացման միջինացված ցուցանիշի վրա` ապահովելով տարեկան գների 0.2 տոկոսանոց անկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930