ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը տեղեկացված է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ. Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության մեկնաբան Ա. Գևորգյանի ձերբակալության մասին:
Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության և ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար:
Մեծաթիվ ոստիկանական ուժերի կենտրոնացում Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում
Այս մասին տեղեկանում ենք Ճարտարի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են 3 հայ երիտասարդներին Հայաստանին փոխանցելու կադրերը
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց ընտրական իրավունքով օժտելը ինքնանպատակ չէ, այն չպետք է ընկալվի, որպես վարչարարության լծակներով ցանկալի արդյունքներ երաշխավորելու գրավիչ գործիք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեկ տարի առաջ՛ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ չի հավատում, որ համընդհանուր ազատության կարգախոսներով իշխանության եկած Հայաստանի ղեկավարությունը հետապնդում է լրագրողներին։
ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյա իր էջում գրում է․ «Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, անհրաժեշտ եմ համարում այս պահին տեղեկացնել հետևյալի մասին։
Բրիտանական «Financial Times»-ն անդրադարձել է Թուրքիայի «Միջնաժամկետ ծրագրին», որն իրենից ներկայացնում է երկրի տնտեսության վերաբերյալ առաջիկա 3 տարիների համար նախատեսված ծրագիր։
Իլոն Մասկը դադարեցրել է Ուկրաինայի մուտքը Starlink արբանյակային կապի ծառայությանը, քանի որ վախենում էր միջուկային պատերազմի բռնկումից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Մասկի կենսագրությանը, որը գրել է գրող և լրագրող Ուոլթեր Այզեքսոնը։
ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ ցանկացած ռազմական իրադարձություն դիտարկելու նպատակով։
Ավելի քան 1000 սմարթֆոններ, պլանշետներ, նոութբուքեր է Աննա Հակոբյանը նվիրել Ուկրաինայի առցանց ուսուցման ամենաբարձր տոկոս ունեցող յոթ մարզերի՝ Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժյեի, Լուգանսկի, Նիկոլաևի, Խարկովիև Խերսոնի երեխաներին:
Երեկ գիշերը Գորիսում բերման են ենթարկել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։
Ավելի ուշ որոշ ականատեսներ անանուն հայտնեցին, որ դիմակավորված անձինք ԱԱԾ-ի կամ ուժային այլ կառույցի համազգեստով Միկա Բադալյանին առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկից։ Այդ մասին հայտարարություն տարածեցին նաև ռուսական տելեգրամ ալիքները և լրատվական միջոցները։
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է վերսկսել «հացահատիկային միջանցքի» շահագործումը առանց Ռուսաստանի, քանի որ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքային ջրերով նավերի համար սահմանափակումներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է. պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին X սոցկայքում գրառմամբ տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը:
Արձագանքելով հարցին՝ «արդյոք սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունները առաջի՞նն են անկախ Հայաստանի պատմության մեջ, թե՞ էլի են եղել զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի կազմում անցկացված զորավարժությունները չհաշված», դեսպանությունը նաև ընդգծում է. – «Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում 2003 թվականից ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:
Փաշինյանը պարոն Սխեմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել դեպի աֆրիկյան աղքատ երկրներ և Եվրոպա 1 մլն տոննա հացահատիկի մատակարարման ծրագրի իրականացման վերաբերյալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում է.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։
Կատարվում է քննություն:
Խաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սև թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին։
«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցությունն, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրել է Սամվել Սերգեյի Շահրամանյանի թեկնածությունը: Միանգամից նշեմ, որ մենք շարունակում ենք կողմնակից մնալ համապետական ընտրությունների միջոցով իշխանություններ ձևավորելու սկզբունքին:
Եվրոպական միության (ԵՄ) հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյլիի` Անկարա կատարած այցի ընթացքում ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ըստ որի` ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի 781մլն եվրո, որը կօգտագործվի Թուրքիայում ծայրահեղ վիճակում գտնվող փախստականների համար սոցիալական ապահովության ցանց ստեղծելու նպատակով։
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներին իրենց խնդիրները լուծելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջարկում է դիմել Մրցակցային պաշտպանության հանձնաժողով։