Բաժիններ՝

Մթերքներ, որոնք աշնանը բարելավում են իմունիտետը

Աշնանը պահածոների օգնությամբ կարելի է բարձրացնել իմունիտետը, ըստ shantnews-ի՝ ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Նրա խոսքով՝ պահածոյացված լոլիկը, հապալասը, ազնվամորին ավելի լավ են ցույց տալիս իրենց օգտակար հատկությունները, նույնը վերաբերում է չորացրած խնձորին։

Օրինակ՝ լոլիկի մեջ պարունակվող բետա-կարոտինների եւ լիկոպինների ակտիվությունը ջերմային մշակման ժամանակ մեծանում է։

«Պահածոյացված հապալասը պահպանում է իր օգտակար հատկությունները, սակայն պետք չէ շատ շաքար ավելացնել։ Ազնվամորի, չիչխան, դուք կարող եք չորացնել խնձորները, դրանցում կալիումի քանակը միայն կավելանա», – ասաց Սոլոմատինան:

Դիետոլոգը խորհուրդ է տվել աշնան սկզբից իմունիտետն ամրապնդելու համար սննդակարգում աստիճանաբար ավելացնել բանջարեղենային ապուրներ, ինչպես նաև ուտել ավելի շատ միս և յուղոտ ձուկ՝ խաշած կամ շոգեխաշած տեսքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս