Սամվել Շահրամանյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 11-ից մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ԱՀ նախագահ ընտրելու հարցով։

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։

Քվեարկության արդյունքում ԱՀ ԱԺ-ն որոշել է Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել ԱՀ նախագահ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրեց ԱԺ, իսկ մինչ այդ նա Արցախի պետնախարար էր նշանակել Սամվել Շահրամանյանին՝ պետնախարարի պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930