Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 26-ի որոշումով գրանցվել են «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Արարատյան» և «Արշակունի» մասնաճյուղերը:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս հանրային բողոքն ուղղված է այն քաղաքականության դեմ, որն այսօր կա Հայաստանի քաղաքաշինության ոլորտում. «Ի՞նչ ենք ասում մենք, և հատկապես այս երիտասարդները՝ որ ձեռք մի տվեք մշակութային ժառանգությանը, դրանք հուշարձաններ են, դրանք քաղաքի դեմքն են և կարծում եմ՝ դա այնքան տարրական բան է, որ չհասկանալու ոչինչ չկա, բայց արի ու տես, որ ոչ միայն չեն հասկանում, այլև հակառակը՝ ի հեճուկս դրան գազանավարի քանդում են, իբրև թե նոր տեղ են տեղափոխելու: Մեր փորձը ցույց է տալիս, որ դա ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնել է»:
Եվս մեկ անգամ փաստելով, որ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ընդունված որոշումը ՕԵԿ-ը գնահատում է անընդունելի, և արձանագրելով, որ Ազգային ժողովի կողմից տվյալ հարցի կապակցությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների ներկայացրած փաստարկները և նույն նիստին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հակափաստարկները ևս վկայում են ընդունված որոշման չհիմնավորվածության մասին:
Բառոզուն կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի ֆեդերալացման կողմնակիցների վրա ունեցած իր ազդեցությունը:
«Այս տարի՝ նախորդ տարվա համեմատությամբ 100 երեխա ավելացավ այս ցանկում և մենք այս տարի երեք հերթով ենք կազմակերպելու այս գործընթացը: Քաղաքապետի հետևողական աշխատանքի արդյունքում մենք հուլիսի 20-ին 325 աշակերտների առաջին հերթափոխը ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, վարչական շրջանների ղեկավարների գիտությամբ ուղարկվեցին ճամբարներ, և այսօր արդեն այդ երեխաները հանգստանում են Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում: Առաջին հերթափոխը կավարտվի հուլիսի 9-ին: Վերջին հերթափոխը Ծաղկաձորից կվերադառնա օգոստոսի 16-ին»:
Մենք չենք ցանկանում մեր մայրցամաքում տեսնել բաժանարար նոր գծեր:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Համապատասխան օրինագիծն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանը:
ԱՄՆ-ը չի աջակցում Թուրքիայում նախագահի որևէ թեկնածուի:
Սարկոզին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Մալիքիի խոսքերով՝ ո՛չ բուն Իրաքում, ո՛չ էլ նրա հարևան երկրներում ոչ ոք ապահավոգրգված չէ այդ վտանգից:
Այս մասին հայատարարել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
Այժմ անհրաժեշտ է «Սառը պատերազմի» արդյունքներով նստել բանակցային սեղանի շուրջ:
Գալու է այդ 2017-ը, և նորից նույն խնդրի առջև ենք կանգնելու: Շատ ավելի ճիշտ ու խելամիտ է հենց այսօր շարունակել պայքարը, մինչև վերջ հասնել այն հաջողություններին, որոնք հնարավոր են: Համակարգը պետք է դարձնել կամավոր, որը հենց Սահմանադրական դատարանի որոշման հիմքում է ընկած, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, մարդկանց խաբելով՝ փորձել թուլացնել շարժումը:
«Պարզվում է՝ Վանաձորում մի քանի մարդ, մի քանի վաշխառու ամբողջ ժողովրդին պահել են իրենց ձեռքերի մեջ: Այսինքն՝ այդ մարդիկ մեկ անգամ տուժել են բնական աղետից՝ 1988 թվականին, հիմա՝ բնական աղետից հետո, եկել է արհեստական աղետը՝ տոկոսով փող տվողները: Եվ իրավապահ մարմինները Վանաձորում որևէ կերպ չեն պայքարում այդ երևույթի դեմ. այսինքն՝ գործ են հարուցում, իսկ հետո գործը կարճում են: Իրենք, կարծես, թույլ տան, որ այս ամեն ինչը շարունակվի: Ի վերջո, սա բերելու է արտագաղթի: Առանց այդ էլ աղետի գոտին դատարկվում է, մարդիկ տուն-տեղից զրկվում են: Որևէ մեկը դրան վերջ չի դնում: Ստացվում է, որ Վանաձորում շատ մարդիկ ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում: Նույնիսկ իրավապահ մարմինները չեն անդրադառնում այդ հարցին՝ այդ մարդիկ իրենց ստացած եկամտից հարկ վճարո՞ւմ են, թե՞ չէ»,- հավելեց Մ. Պողոսյանը:
Իհսանօղլուի խոսքերով՝ Թուրքիայի նոր նախագահը պետք է ներկայացնի հասարակության բոլոր շերտերը:
Ախալայայի կինը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դատախազներին հրահանգել է թույլ չտալ, որ Ախալայան բանտից դուրս գա հուլիսի 26-ին:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հայատարարել է, որ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո Մոլդովայի համար հաջորդ կարևոր քայլը ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկարներ ստանալն է:
Գ. Սողոմոնյանը հորդորում է ծնողներին՝ շարունակել իրենց ակտիվությունը: Նա մասնավորեցրեց, թե կոնկրետ ի՞նչ տույժեր են կրել մանկապարտեզների և դպրոցների աշխատակազմերը. «Մեկ ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզների մոտ 90 թեժ գծի բողոք ենք ունեցել: Այս թեժ գծերի արդյունքում մանկապարտեզի մեկ փոխտնօրեն է ազատվել աշխատանքից, մեկ դաստիարակ, մեկ դայակ. այս երեք հաստիքները ազատվել են: Մեկ դաստիարակ ստացել է խիստ նկատողություն:
Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Երիտասարդ քանդակագործների գործերին շատ կուզեի ծանոթանալ ու կարծիք հայտնել, բայց, ցավոք, առիթ չկա, ցուցահանդեսներ գրեթե չեն կազմակերպվում, բայց հույս ունեմ, որ առիթի դեպքում լուրջ գործեր պետք է տեսնեմ: Իսկ լավ նկարիչներ շատ ունենք: Արձանագործությունը տեխնիկական իմաստով ավելի բարդ է: Եվ զարմանում եմ, թե վերջին շրջանում ինչպե՞ս է կառավարությունը թույլ տալիս արձաններ ձուլել: Սա լուրջ խնդիր է. արձանները կապ ունեն այդ շրջանի մտածողության, գիտակցության հետ, իսկ ձուլված արձանները շատ պրիմիտիվ են ու չեն կարող հասարակություն կրթել»,- պատասխանեց վարպետը:
2014 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված 1 119 արագաչափ սարք։ Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է այդ սարքերի տեղադրման վայրերի ամբողջական ցանկը։ Այն ներկայացված է ստորև։
Պատմամշակութային արժեք հանդիսացող Մարգահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից և նպատակ է հետապնդում քողարկելու ՍՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա:
Հնգամյա առաջին պլանը պետության ղեկավարին պետք է ներկայացվի արդեն այս ամսին:
Մենք տեղյակ ենք, որ ԵԱՀԿ-ն արդար ու ազնիվ չի ճանաչել Ադրբեջանի ընտրությունները, որոնց արդյունքներով Իլհամ Ալիևը ստացել է քվեների 85 տոկոսը:
168.am-ի՝ քաղաքացիների հետ կատարած հարցումերը ցույց տվեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չի զարմացրել նրանց: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը նշեցին, որ «այս թանկացումները բնական են, քանի որ ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից»:
Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլում կփորձի մոտեցնել ավելի բարդ հարցերի քննարկումը:
2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Սաակաշվիլին հանդիպման վերաբերյալ մի շարք լուսանկարներ դրել է Facebook-ի իր էջում: