ԱՄՆ-ը հետաքննում է իրանական հրթիռի ենթադրյալ գործարկման փաստը
ԱՄՆ-ն ստուգում է իրանական բալիստիկ հրթիռի հնարավոր գործարկման փաստը, որը գործարկվել է այս տարվա նոյեմբերին՝ խախտելով ՄԱԿ-ի օրենքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը նշել է, որ այդ հաղորդագրությունների հաստատման դեպքում ինքը հրթիռի գործարկման փաստը քննարկման կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Բացի այդ՝ Փաուերը սպառնացել է Թեհրանին միակողմանի պատժամիջոցներ կիրառել:
Իրանի ղեկավարությունը վստահ է, որ նոր պատժամիջոցները դրանց ընդունման դեպքում կարող են խափանել Թեհրանի ու «վեցյակի» երկրների միջև կնքված գործարքը
Համաձայնագիրը կնքվել էր 2015թ. հուլիսին Վիեննայում:
Գործարքի համաձայն՝ Թեհրանը համաձայնել է ոչնչացնել իր մոտ գտնվող միջուկային վառելիքի 98%-ը՝ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարման դեպքում: