Մեդվեդևը «Սու-24»-ի խոցումը անվանել է պատերազմ սկսելու առիթ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Թուրքիան հիմք է տվել պատերազմ սկսելու համար՝ գրոհելով ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է «Ռոսիա-1»-ը:
«Բնականաբար, այս վիճակում պատերազմը վատագույնն է, ինչ կարող է լինել: Հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել չպատասխանել համաչափորեն նրան, ինչ արել են թուրքերը»,- ասել է Մեդվեդևը:
Պատասխանելով Թուրքիայի հետ չարտերային թռիչքների վրա դրված արգելքին, Մեդվեդևը նշել է, թե դա պատժամիջոց չէ:
«Դա մեր պետության պաշտպանիչ ռեակցիան է: Ինչպե՞ս կարող էին 20-րդ դարում իրենց պահել պետություններն այդ իրավիճակում: Սկսվում էր պատերազմ, քանի որ դա փաստացի հարձակում է»,- հայտարարել է Մեդվեդևը: