Խմբի անդամներից մեկը տեսաերիզներ էր պատրաստել՝ հեղաշրջումից հետո հեռուստատեսությամբ ցուցադրելու նպատակով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նույն խցում հայտնված Գևորգ Ջնդոյանը, մեր տեղեկություններով, զինված հանցախմբի գործունեության հետ կապված տեսաերիզներ էր պատրաստել, որոնք հեղաշրջումից հետո ծրագրում էին ցուցադրել հեռուստատեսությամբ, սակայն ԱԱԾ-ն նրա աշխատանքը «ջուրը գցեց»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031