
Պարզվել է Փարիզի Bataclan համերգասրահի երրորդ մահապարտ-ահաբեկչի ինքնությունը

Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է նոյեմբերի 13-ին Փարիզի Bataclan համերգասրահի վրա հարձակմանը մասնակցած երրորդ մահապատ ահաբեկչի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, խոսքը 23-ամյա Ֆուեդ Մուհամմեդ-Աղադի մասին է:
Պարբերականը նշում է, որ ոստիկանությունը պարզել էր ահաբեկչի ինքնությունը դեռ անցած շաբաթվա վերջին: Թերթի տեղեկություններով՝ ֆրանսիացին ծնվել է Ստրասբուրգին կից ոչ մեծ կոմունայում:
Վերջինս 2013թ. եղբոր՝ Քարիմի հետ, ուղևորվել է Սիրիա: 2015թ. նա վերադարձել էր Եվրոպա՝ իրագործելու Ֆրանսիայի պատմության ամենաարյունալի ահաբեկչությունը:
Վերջին տեղեկություններով՝ ահաբեկիչների հարձակման հետևանքով համերգասրահում սպանվել է 130 մարդ, ևս 350-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Հարձակումն իրականացրել էր 9 ահաբեկիչ: