Շնողեցի Կարո Թումանյանը վերջերս տնամերձ հողամասում աշխատելիս կավե թոնիր է հայտնաբերել: Այն հողից դուրս բերելու ժամանակ վնասվել է, սակայն գտածոյի հեղինակը մտադիր է այն վերականգնել ու պահպանել:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 16-ին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Կայանավան գյուղի եւ Ադրբեջանի Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի ուղղությամբ:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, որտեղ հռոմեական ակումբը պետք է խաղա Մադրիդի «Ռեալի» հետ:
«Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որի՝ թուրինցիները կխաղան մյունհենյան «Բավարիայի» հետ:
Հայ Առաքելական եկեղեցին կարո՞ղ է օտարին ապաստան տալ կարճ ժամանակով: Պատասխանում է Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Կիև «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը հայտարարել է, որ կաշխատի թերություններ գտնել «Մանչեսթեր Սիթիի» խաղում, ում հետ ուկրաինացիները կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում:
Պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպումը և քաղաքացիների հերթագրումը կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում ընթացքի մեջ է փորձագիտական խմբի այցը Երևանի Մ. Խորենացու անվան համալսարան:
Կոճապղպեղի թեյը ոչ միայն հագեցածության զգացողություն է տալիս, այլև՝ բարձրացնում է օրգանիզմի ջերմարտադրողականությունը: Արդյունքում՝ արագանում է նյութափոխանակությունը, ու մենք ավելի արագ ենք սկսում քաշ կորցնել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Լոնդոնի «Արսենալին» բաժին է հասել Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը՝ «Բարսելոնան»:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով:
Օրերս տեղական մամուլում լայն քննարկման արժանացած` Երևանում Արա Գյուլերի լուսանկարների թանգարանի համար հողատարածքի հատկացման, ինչպես նաև միևնույն ժամանակահատվածում լուսանկարչի կողմից սեփական ֆոտոարխիվը «Dugus» թուրքական հոլդինգին հանձնելու չեղյալ հայտարարված պայմանագրի մասին լուրերը հակասական երանգներ ստացան։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին նշել է, որ Անգլիայի առաջնությունում հաղթելը համարվում է առաջնահերթ խնդիր իր թիմի համար:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 06 12 2015թ. հանրաքվեի ժամանակ՝ 26/29 ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայող Ա. Դ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին Քասախ գյուղի վարչական տարածքում տեղակայված հիշյալ ընտրական տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ կոտրել են քվեատուփը:
Մարզական մամուլը չի դադարում խոսել «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեի թվիթերյան գրառումներից: Պիկեի գրառումները քննարկման առակա են դարձել ֆուտբոլիստների շրջանում: Այն բանից հետո, երբ Ալվարո Ալբելոան քննադատել էր Պիկեին, Պիկեն գրեց, որ՝ «Ալբելոան կարծում է, որ մենք ընկերներ ենք, սակայն նա չարաչար սխալվում է»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածնի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին:
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված այն բանի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտնում է Trend-ը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ» Ուկրաինայից, չնայած Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի սպառնալիքներին ու պահանջներին:
Ռուսական «Ակվարիում» ռոք խմբի լիդեր Բորիս Գրեբենշչիկովը համերգներով ժամանել է Կիև ու երգել մետրոյում տեղի երաժիշտների հետ, հայտնում է korrespondent.net-ը:
Տեղեկացնում ենք, որ ինչպես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, այնպես էլ բոլոր դատախազներն իրականացնում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները:
Կոսովոյի, Իրաքի ու Աֆղանստանի փախստականներն սկսել են հեռանալ Ավստրիայից, քանի որ նրանց ակնկալիքներն այդ երկրում չեն արդարացել, գրում է The Local-ը:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գառնի գյուղի «Սարատեղ» կոչվող վայրում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Անուշ Լ.-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, հայտնում է TASS-ը:
Դեկտեմբերի 15-ի կեսօրին, ժամը 11:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Տիգրան Մեծ փողոցում, թիվ 26 դպրոցի մերձակա հատվածում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարի անձը, ով իրեն անվանում է Նեֆյոդով: Պարզվում է, որ նա ՌԴ Զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է, գրում է ուկրաինական news.liga.net կայքը:
Ազգությամբ հայ Արտեմն ամուսնացել է ադրբեջանցի Լեյլայի հետ. Համացանցում տեղադրվել է նրանց հարսանեկան արարողության հատվածները ցուցադրող տեսանյութը, ինչից հետո այն լուրջ քննադատության է արժանացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է երկրում կրակի դադարեցման մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ժնևում ՄԱԿ-ի բաժնի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզիին: