
««Արսենալ», այժմ նրանց հետ խաղալու ձեր հերթն է». «Մանչեսթեր Սիթիի» թվիթերյան էջ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունից պարզ դարձավ, որ Լոնդոնի «Արսենալին» բաժին է հասել Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը՝ «Բարսելոնան»:
Այս փաստն անտարբեր չի թողել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Ինչպես հայտնի է, անցած խաղարկության այս փուլում «Բարսելոնան» առավելության է հասել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ ընդհանուր 3:1 հաշվով: Քաղաքայինների թվիթերյան պաշտոնական էջը վիճակահանությունից հետո գրել է.
– «Արսենալ», այժմ նրանց հետ խաղալու ձեր հերթն է:
Տեղեկացնենք նաև, որ «Մանչեսթեր Սիթին» այս փուլում մրցելու է Կիևի «Դինամոյի» հետ
Սիրարփի Աղաբաբյան