Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ հույսներս դրել էինք հաջողության վրա…». «Յուվենթուսի» փոխնախագահ

«Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, ըստ որի՝ թուրինցիները կխաղան մյունհենյան «Բավարիայի» հետ:

«Այսօրվա վիճակահանության ժամանակ հաջողության հույս ունենք, սակայն ստիպված ենք լինելու խաղալ այնպիսի ուժեղ թիմի հետ, ինչպիսին «Բավարիան» է: Ես վստահ եմ, որ մենք ընդունակ ենք 2 լավ խաղ անցկացնել: Մենք առանց առանձնահատուկ դժվարությունների դուրս ենք եկել բավականին ծանր խմբից: Յուրաքանչյուր թիմի կարելի է հաղթել: Այո: «Բավարիան» լրջագույն մրցակից է հանդիսանում, բայց «Յուվենթուսն» էլ նշանակալի բան ավելացրել է եվրոպական արենայում»,- Նեդվեդի խոսքերն է մեջբերում «Յուվենթուսի» պաշտոնական թվիթերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս