
«Կիևի «Դինամոն» «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու փորձ ունի». «Դինամոյի» գլխավոր մարզիչ

Կիև «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը հայտարարել է, որ կաշխատի թերություններ գտնել «Մանչեսթեր Սիթիի» խաղում, ում հետ ուկրաինացիները կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում:
«Բացարձակ նորմալ վիճակահանություն է, կարելի է խաղալ: Իհարկե, «Մանչեսթեր Սիթին» ուժեղ, հավասարակշռված թիմ է, բայց Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ ուրիշները չեն էլ հասնում: Ճիշտ է ասել Իգոր Սուրկիսը, որ լավ վիճակահանությունն այն է, երբ հաղթում ես մրցակցիդ: Ընդ որում, մենք արդեն «Մանչեսթեր Սիթիին» հաղթելու փորձ ունենք:
Մենք անպայման կվերլուծենք այդ թիմի խաղը: Յուրաքանչյուր մրցակցի խաղում կարելի է թերություններ գտնել: Նրանց հանդիպումները մեզ հետ շուտ չեն լինելու, մենք կհավաքենք անհրաժեշտ ինֆորմացիա, և ես համոզված եմ, որ քաղաքայիններն ունեն թույլ կողմեր: «Չելսիի» մոտ, օրինակ, մրցաշարի սկզբում նույնպես թերություններ չէին տեսնում: Պետք չէ նայել այն բանին, թե «Սիթին» որ տեղում է Պրեմիեր լիգայում և քանի ֆրոնտով է խաղում»,- Ռեբրովին ցիտում է Football.ua-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը