Ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Ռուբեն Չելեբյանը իր վարած Opel Vectra մակնիշի 33 ՕT 193 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հաշմանդամ հետիոտնին:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հազարավոր քաղաքացիների միջոցների վրա անօրինական կալանքներ է դնում եւ նրանցից գումարներ բռնագանձում: ԴԱՀԿ-ն այդ բռնագանձումներն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանի մի գրության հիման վրա, այսպես կոչված, «կարմիր գծերի» հատվածում ավտոմեքենան կայանելու եւ վճարում չկատարելու համար:
Ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ:
«Եթե նախկինում պարզ էր, թե ով ում դաշնակիցն է, ապա այժմ Ադրբեջանն ու նրա դաշնակիցներն այլ ուղղությամբ են ընթանում, եւ դրանց ռազմավարական շահերը աշխարհքաղաքական հակասությունների մեջ են», – նշում է վերլուծաբանը:
Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վերջին մի քանի շաբաթներում թեժացել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության թեման: Դրա պատճառները շատ են, առիթը՝ դեկտեմբերի 18-ին մեկնարկող դատավարությունն է և դրան հանրության և հատկապես լրագրողների մասնակցության հեռանկարները:
Ռոբերտ Քոչարյանը օրերս որսի է գնացել Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ և եղնիկ:
ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։
Don Balon կայքը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խաղին մադրիդցիները վաղուց են հետևում:
Այս մասին հայտնել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռույ Ժորժեն, ով ամռանը թիմի հետ կմասնակցի Օլիմպիական խաղերին:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր կարծիքն է հայտնել Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Մայր Թերեզան իր առաքելությամբ չի զիջել տղամարդ հոգևորականներին: Արդյո՞ք հայ եկեղեցին այսօր նման կանանց կարիք չունի:
Աշխարհի ամենահայտնի սոցիալական կայքը՝ Facebook-ը, հարթակ է, որտեղ ամեն օր տեղի են ունենում հազարավոր քննարկումներ: Այստեղ կարելի է խոսել ամեն ինչից, և բնավ կապ չունի, թե դա որտեղ է տեղի ունենում:
Կիտրոնի կեղևից պատրաստված թեյն օգնում է նիհարելուն, քանի որ արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում է, որպեսզի ճարպերն ավելի արագ այրվեն: Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն իրականում անգործությունն արդարացնելու չստացված քայլ էր, որովհետև սահմանադրական հանրաքվեն կայանալու էր՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» կմտնեի՞ն քննարկումների մեջ, թե՞ ոչ: Նույնը, գուցե ավելի ընդգծված կերպով, վերաբերելու է նաև Ընտրական օրենսգրքին:
Օրերս «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ուղևորվել են Տոկիո՝ մասնակցելու աշխարհի ակումբային առաջնությանը: Իսկ այդ ընթացքում Իսպանիայում շարունակվում է Լա լիգան:
Լոնդոնի Christies աճուրդի տունը աճուրդի է հանել Անգլիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի անձնական իրերը:
Հայաստանում ո՞ր վայրերն են ամենասուրբ համարվում: Հայ եկեղեցին կազմակերպո՞ւմ է ուխտագնացություններ դեպի այդ սրբավայրեր:
«25 տարի առաջ կոնվենցիան ընդունելով՝ աշխարհը խոստացավ երեխաներին, որ ամեն ինչ կարվի, որ նրանց իրավունքները հարգվեն և պաշտպանվեն: Ընդունումից ի վեր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, բավականին առաջընթաց է գրանցվել: Սակայն անելիքները դեռ շատ են: Հուսով եմ, որ այս գրքի միջոցով հասարակության բոլոր անդամները կարող են երկխոսություն սկսել տանը, աշխատանքի վայրում, իրենց համայնքներում, թե որո՞նք են երեխայի իրավունքների ոլորտի առաջնահերթությունները, ինչպիսի՞ բաց կողմեր կան, և որո՞նք պետք է լինեն մեր հետագա անելիքներն այս բնագավառում»,- իր բացման խոսքում նշեց Հայաստանում «ՄԱԿ-ի մանկական հիմադրամի» ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռժեհակը:
Facebook ընկերությունը հայտարարել է, որ կվերանայի իր քաղաքականությունը, որն ուղղված է այն բանին, որ օգտատերերը մատնանշեն իրենց օգտահաշվում միայն իրենց իսկական անունները:
ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում 16-ամյա Ֆիլիպ Չիզմը մեղավոր է ճանաչվել իր մաթեմատիկայի ուսուցչուհու բռնաբարության ու սպանության մեջ:
Եթե չեք դիմանում, ապա խնդրեք Ձեր կնոջը պահք չպահել, և նա Ձեզ համար պահքը խախտելով մեղք չի գործի:
«Marca»-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կորցրել է վստահությունը նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ղեկավարության մյուս ներկայացուցիչների աչքերում:
Փողոցի ծանոթությունը շարունակվեց հյուրանոցում և ավարտվեց կողոպուտով:
Իսպանացի մարզչի բիոմեխանիկական հիմարությունը չի հուզում «Ռեալի» աստղին: Ռոնալդուն կանոնավոր կերպով կատարում է «Ռեալի» բոլոր տուգանայինները, բայց շատ հազվադեպ է գոլ խփում: Բենիտեսը խորհուրդ է տվել Կրիշտիանուին բիոմեխանիկական հետազոտություն անցնել, որը կարող է կատարելագործել ստանդարտներից նրա կատարած հարվածները:
«2016թ. գույներն են համարվում կարմիրը, ալ կարմիրը, ոսկեգույնի բոլոր երանգները, որպես երկրորդական գույներ՝ հանդես են գալիս դեղինը, ծիրանագույնը և բաց կապույտը: Մետաղներից՝ ոսկին, քարերից՝ ռուբինը, սաֆիրն ու ցիտրինը»,- այսօրվա ասուլիսին ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:
Իշխանություններն ուշացումով արձագանքեցին ստորջրյա նավթահորերից մեկի հարթակում ծագած հրդեհին, մինչ ուժեղ ալեկոծությունը խանգարում էր ընթացող փրկարարական աշխատանքներին:
Գերմանիայի Գավաթի 1/8 եզրափակչում Մյունհենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում 3:4 հաշվով պարտվել է Բրեմենի «Վերդերին»:
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ,1953թ. ծնված Հովսեփ Շահումյանը 1992թ. հունիսի 13-ի երեկոյան անհետ կորել է: Հովսեփի եղբայրը՝ Սերոբ Շահումյանն ասաց, որ այդ ժամանակ, երեք օր շարունակ, ադրբեջանական զինուժը ռմբակոծում էր Կոթին: Հաշմանդամ Հովսեփը սահմանին մոտ անտառ փայտ հավաքելու է գնացել, որտեղից ադրբեջանցիները նրան առեւանգել են: