Բաժիններ՝

Անգլիայի առաջնությունն ավելի կարևոր եմ համարում, քան Չեմպիոնների լիգան. Մանուել Պելլեգրինին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին նշել է, որ Անգլիայի առաջնությունում հաղթելը համարվում է առաջնահերթ խնդիր իր թիմի համար:

«Համարում եմ Անգլիայի առաջնությունն ավելի կարևոր Չեմպիոնների լիգայից: Եվրագավաթներում դու կարող ես ձախողել մեկ հանդիպում և դուրս թռնել, հետո ոչ ոք չի էլ հիշի, թե ինչպես էր թիմդ խաղում մինչև այդ: Իսկ այ, Պրեմիեր լիգայում դու աշխատում ես ամբողջ տարին:

Չեմ ուզում ասել, որ Չեմպիոնների լիգան կարևոր չէ մեզ համար: Կարևոր է: Դա հեղինակավոր մրցաշար է, որտեղ բոլորը ցանկանում են հաղթել: Ուղղակի դա չպետք է լինի կպչուն միտք և խանգարի թիմին նորմալ մրցաշրջան անցկացնել առաջնությունում»,- Պելլեգրինիի խոսքերն է ցիտում ESPN FC-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031