Բաժիններ՝

Ինչպե՞ս է կոճապղպեղն օգնում նիհարել

Կոճապղպեղի թեյը ոչ միայն հագեցածության զգացողություն է տալիս, այլև՝ բարձրացնում է օրգանիզմի ջերմարտադրողականությունը: Արդյունքում՝ արագանում է նյութափոխանակությունը, ու մենք ավելի արագ ենք սկսում քաշ կորցնել:

Կոճապղպեղի թեյն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս արմատը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև՝ համարվում է ամենաարդյունավետ հակաբորբոքային միջոցներից մեկը և թեթևացնում է ցավերը:

Եթե վերջերս ավելորդ մի քանի կիլոգրամ եք հավաքել, իսկ ստամոքսի հատվածում ճարպագոյացություններ են ի հայտ եկել, ապա ժամանակն է կոճապղպեղի թեյ խմել:

Սակայն մենք չենք առաջարկում սահմանափակվել միայն կոճապղպեղով, կարևոր է հասկանալ, որ պետք է ուշադրություն դարձնել նաև սննդակարգին և կյանքի ռիթմին:

Կարդացեք նաև

1. Կոճապղպեղի թեյը լավացնում է մարսողությունը

Կոճապղպեղի թեյի լավագույն հատկանիշներից մեկն այն է, որ այն կարգավորում է մարսողական համակարգը: Կոճապղպեղի բաղադրության մեջ մտնող տարրերը խթանում են ստամոքսի, հաստ և բարակ աղիների աշխատանքը: Դրա շնորհիվ լավանում է մարսողությունը, իսկ այս արմատի մեջ առկա տարրերը հեշտորեն յուրացվում են օրգանիզմի կողմից:

2. Կոճապղպեղը լավացնում է օրգանիզմի ջերմարտադրությունը

Երբ խոսում ենք այն մասին, որ կոճապղպեղը լավացնում է օրգանիզմի ջերմարտադրությունը, նկատի ունենք, որ կոճապղպեղի օգտագործումից հետո օրգանիզմում մեծանում է ջերմային էներգիայի արտազատումը: Սա խթանիչ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա, որի արդյունքում էլ ավելորդ քաշից ազատվելու գործընթացն արագանում է:

3. Կոճապղպեղը հագեցածության զգացողություն է հաղորդում

Կոճապղպեղն օգնում է ազատվել քաղցի զգացողությունից: Սա բնական միջոց է, որը ճնշում է ախորժակը: Հենց այդ պատճառով էլ պետք է ուտելուց հետո մեկ բաժակ կոճապղպեղի թեյ խմել:

Կոճապղպեղի թեյի բաղադրություն

  • 1 բաժակ ջուր
  • 30 գ կոճապղպեղ
  • Կես կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ մեղր

Կոճապղեղի թեյը պատրաստվում է շատ արագ: Թեյնիկի մեջ տաքացրեք ջուրը: Խորհուրդ է տրվում վերցնել կավե թեյնիկ: Երբ ջուրը եռա, մեջը կոճապղպեղ լցրեք, խառնուրդը եփեք 20 րոպե: Երբ ժամանակն անցնի, թեյնիկը վերցրեք կրակից և թողեք թրմվի 10 րոպե: Դրանից հետո թեյը լցրեք բաժակի մեջ և կես կիտրոնի հյութ ավելացրեք: Լավ խառնեք: Եթե ցանկանում եք քաղցրություն հաղորդել թեյին, ապա մի փոքր մեղր խառնեք, սակայն հիշեք, որ մեղրը չի կարելի ավելացնել տաք ըմպելիքներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս