Facebook-ը կեղծանուններից օգտվել կթույլատրի բացառիկ դեպքերում
Facebook ընկերությունը հայտարարել է, որ կվերանայի իր քաղաքականությունը, որն ուղղված է այն բանին, որ օգտատերերը մատնանշեն իրենց օգտահաշվում միայն իրենց իսկական անունները:
Ավելի վաղ Facebook-ին դիմել էին տարբեր խմբեր ու ակտիվիստներ, որոնք պահանջում էին ընկերությունից վերանայել այդ կոշտ քաղաքականությունը, որը պահանջում է մարդկանցից օգտագործել միայն իրենց սեփական անունը, հայտնում է BBC-ն:
Ընկերությունը երեկ հայտարարել է, որ մտադիր է ստուգել նոր համակարգը, որի համաձայն՝ օգտատերերը ինչ-որ հատուկ դեպքերի ժամանակ կարող են դիմել կեղծանվան օգտագործմանը:
Ինչպես հայտնել են ընկերությունում, «իսկական անվան քաղաքականության» մեղմացումը կապված է մարդկանց օգնելու ցանկության հետ, որոնք հայտնվել են ծանր վիճակում, օրինակ՝ դարձել են ընտանեկան բռնության զոհ կամ ենթարկվել են ծաղրուծանակի հասարակությունում:
Սակայն ընկերությունը պնդում է, որ այն օգտատերերը, ովքեր չունեն նման հատուկ հանգամանքներ, այնուամենայնիվ, նշեն իրենց իսկական անունը:
Ընկերությունը պնդում է, որ երբ մարդիկ հանդես են գալիս իրենց իրական անունով, նրանց խոսքն ու գործը սոցցանցում ունի ավելի մեծ կշիռ, քան կեղծանվան տակ թաքնվողներինը: