Բուրջանաձեի խոսքերով՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներն ու Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով ժամանակին հիմնել է այդ դաշինքը, «վաճառել են վրաց ժողովրդին»:
Եթե մենք ստեղծենք այդ սարքերը, որպեսզի նրանք մտահոգվեն մեր բոլորի մասին, ապա վերջիվերջո դրանք կսկսեն մտածել ավելի արագ, քան մենք:
Մարտի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13226152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ALACի քաշը կազմում է 7.5 կիլոգրամ, իսկ արդյունավետ կրակոցի հեռավորությունը՝ մինչև 300 մետր:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել նրան՝ երկրի բժշկական ոլորտում ունեցած ներդրման համար:
Պորոշենկոյի խոսքերով՝ այդ տեղեկատվությունից կարող է օգտվել թշնամին:
Ավելի վաղ ակնկալվում էր, որ Միջերկրածովյան Աքքույու վայրում կառուցվելիք ատոմակայանը շահագործման կհանձնվի 2020 թվականին:
Լիտվայի զինված ուժերը պլանավորում են արդեն 2015 թվականին զորակոչել մինչև 3500 մարդու:
Պորոշենկոն այս մասին հայտարարել է Պաշտպանության ազգային ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ:
Այդ մասին նշված է նրա տեսաուղերձում:
XM42-ի գինը կազմելու է 699 դոլար:
Այժմ Արևմուտքի արկածախնդիր գործողությունները կործանում են Իրաքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիկտոր Յանուկովիչ-կրտսերի հուղարկավորությունը տեղի է ունենալու մարտի 25-ին, Յալթայում:
Երկու երկրների միջև սահմանային վեճերը շարունակվում են ավելի քան 45 տարի:
Բանաձևի օգտին քվեարկել է 348 կոնգրեսական, դեմ՝ 48-ը:
Յուրաքանչյուր մարդ ունի բարդույթներ և վախեր: Դրանք մարդու կյանքի փորձի և դժվարությունները հաղթահարելու արդյունքն են: fit4brain.com կայքը նկատում է, որ եթե դրանց չսանձենք, ապա դրանք օրեցօր ավելի ու ավելի կմեծանան: Ժամանակն է ուշքի գալ և դրանց դեմ պայքարել: Դիտեք տեսանյութը վախերի և դրանց դեմ պայքարի մասին:
Կես բաժակ թամարինդի մեջ կա 150 կալորիա, 40գ ածխաջրեր, 3 գ սպիտակուց և 3 գ դիետիկ մանրաթելեր: Թամարինդը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամիններ, հատկապես՝ նիացին, ռիբոֆլավին, թիամին, վիտամին C: Այն հարուստ է նաև ֆոսֆորով և մագնեզիումով:
Դերասանուհի Քլոե Փարքը ճանապարհորդել է ամբողջ աշխարհով, սակայն Բալիում հայտնաբերած քրքումով ըմպելիքը, որը պատրաստված էր Բալիական ոճով, ապշեցրել էր նրան: Քրքումն ամենահզոր բուժիչ խոտաբույսերից մեկն է: Ըստ healthy-holistic-living.com-ի՝ այն հրաշալի միջոց է ոսկորների և հոդերի համար, քանի որ հակաբորբոքային ամենաազդեցիկ խոտաբույսերից է: Այն կանխարգելում է նաև քաղցկեղի տարածումը:
Հասկանալի է, որ առնվազն մարդկայնորեն բոլոր ՀՀԿ-ականներն էլ կողմ են, որ Պերմյակովն օր առաջ փոխանցվի հայկական կողմին, ինչը, սակայն, իշխանությունը չի կարող անել: Բայց կողմ լինելով մարդկայնորեն՝ նրանք իրականում ընդդիմանում են դրան քաղաքականապես՝ ռուսներին ավելորդ անգամ չնեղացնելու համար:
Իսկական կին լինելը մեծ առավելություն է, և նա դա հասկանում է։ Սրտի թրթիռով է վերաբերվում իր՝ կին լինելու փաստին, և դրանում հատուկ արժեք է տեսնում։ Նա ոչ միայն գիտի, որ ինքը կին է, այլև զգում է դա։ Նրա համար իսկական կին լինելը փորձություն, ծանր աշխատանք կամ խաչ կրելու պես մի բան չէ, որ պետք է տանել։ Դա նվեր է և ճակատագրի բարեհաճություն։ Իսկական կինը կանացի է բոլոր մակարդակներում՝ ներքին (զգացողություններ, զգացմունքներ, մտքեր) և արտաքին (մարմին, հագուստ և վարքագիծ)։
Եթե ցանկանում եք ազատվել ձեզ տանջող հոդացավերից, takprosto.cc-ի նրկայացրած այս բաղադրատոմսը ձեզ համար է: Ձեզանից կպահանջվի միայն 150 գ դոնդող (желатин): Այս չափաքանակը բավական է մի ամբողջ ամսվա համար: Անհրաժեշտ է ամեն օր օգտագործել մոտավորապես 2թ/գ դոնդող: Այն խառնեք քառորդ բաժակ սառը ջրի մեջ: Մի լավ խառնեք և դրեք սառնարանը մի ամբողջ գիշեր: Ստացված զանգվածը պետք է օգտագործել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Եթե դուր չի գալիս համը, ապա կարող եք մեղր, հյութ կամ թթվասեր ավելացնել:
ԿԲ նախագահի մարտի 23-ի որոշումով կասեցվել է «ՄՈւՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե274 լիցենզիայի գործողությունը՝ 6 ամիս ժամկետով:
Կենտրոնական բանկի նախագահի մարտի 18-ի գրանցվել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «Իջեւան», «Ավան», «Նոր Նորք-2», «Ապարան», «Էջմիածին», «Սեւան», «Ախթալա», «Գյումրի», «Սիսիան», «Մեղրի» և «Վայք» ներկայացուցչությունները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԳՄՀԸ համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.55%-ով կամ 2.61 դրամով։
Պավել Վոլյան Comedy Club-ի հանդիսատեսին հայերեն է սովորեցնում:
400գ նեխուրի արմատները քերիչով անցկացրեք, ավելացրեք 2լ ջուր և կիտրոնի կեղևի քերուկ: 20 րոպե եփեք զանգվածը, այնուհետև թողեք 5-6 ժամ սառչի: Քամեք 1կգ կիտրոնը և ավելացրեք նախորդ զանգվածին: Օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, օգտագործեք այս ըմպելիքը: Խմեք մոտ 100մլ չափով, կամ կարող եք նաև լուծել ջրում: Պահեք սառնարանում:
UWC Դիլիջան քոլեջի շենքն արժանացել է IGRA կազմակերպության «Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակ»-ի (Green Roof Leadership Awards)՝ «Trendsetting Architecture» («Ուղղություն ստեղծող ճարտարապետություն») անվանակարգում: Մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը տեղի կունանա ս. թ. ապրիլի 20 -ին՝ կազմակերպության 4-րդ կոնգրեսի (4th International Green Roof Congress) ընթացքում, որը կայանալու է Ստամբուլում:
Վրաստանի անցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնավոր այցով գտնվում էի Թբիլիսիում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Վրաստանի նախագահը դեռ Սահակաշվիլին էր, իսկ Վանո Մերաբիշվիլին` Վրաստանի իրավապահ համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գաղափարախոսն ու դրոշակակիրը, Վրաստանի վարչապետն էր: Մեկնել էի մեքենայով և կանգնեցի բենզալցակայանի մոտ՝ մեքենան վառելիքով լիցքավորելու համար: Պատահաբար նկատեցի Իվանիշվիլիի դրոշը բենզալցակայանի անկյունում:
2015թ. մարտի 19-ին Հայաստանի Հանրապետությունը, որը «Moody՚s» և «Fitch» կազմակերպությունների կողմից վարկանշվել է համապատասխանաբար «Ba3 բացասական» և «B+ կայուն», ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հաջողությամբ տեղաբաշխեց 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պարտատոմսեր: Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանջարկի առկայության պարագայում 2025թ. մարվող եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմեց 7.150%, տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.500% (շեղումը (սպրեդը) միջին սվոփի (mid swap) նկատմամբ կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10 տարի մարման ժամկետով ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ):