Բաժիններ՝

ԱՄՆ-ում աշակերտը դատապարտվել է իր ուսուցչուհուն բռնաբարելու ու սպանելու համար

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում 16-ամյա Ֆիլիպ Չիզմը մեղավոր է ճանաչվել իր մաթեմատիկայի ուսուցչուհու բռնաբարության ու սպանության մեջ:

Դեպքը տեղի է ունեցել դեռ 2013 թվականին, երբ դեռահասը եղել է 14 տարեկան: Ֆիլիպն ուսուցչուհուն բռնացրել է զուգարանում: Պատանին հարձակվել է կնոջ վրա, նրան դանակի նվազագույնը 16 հարված հասցրել, ապա բռնաբարել, հայտնում է LifeNews-ը:

Գործի շրջանակում առկա է տեսագրություն, որտեղ արյունոտված տղան դուրս է գալիս զուգարանից՝ ձեռքին սպանված ուսուցչի շալվարը: Խուզարկության ժամանակ դպրոցականի պայուսակում հայտնաբերվել էին դիմակ ու արյան հետքերով դանակ:

CWS9imoWoAA3E2z

Կապված հանցագործության ծանրության աստիճանի հետ՝ երիտասարդին դատել են, ինչպես անչափահասի: Պաշտպանությունը պնդել է, որ տղան տառապում է հոգեկան խանգարմամբ, սակայն դա չի խանգարել երդվյալ ատենակալների դատարանին մեղադրական եզրակացություն կատարել:

Վերջնական դատավճիռն ավելի ուշ կհրապարակվի:

CWTKiumUsAAcp0U

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031