Համեղ թեյ՝ լյարդի, մարսողության կարգավորման և այլ խնդիրների համար
Կիտրոնի կեղևից պատրաստված թեյն օգնում է նիհարելուն, քանի որ արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում է, որպեսզի ճարպերն ավելի արագ այրվեն: Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը:
Ըստ steptohealth.ru-ի՝ կիտրոնի կեղևից պատրաստված թեյը թթվաշ համ ունի, այն թարմացնում ու արթնացնում է կենսական ուժն ու ապահովում է լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը:
Կիտրոնի կեղևից պատրաստված թեյն օգտագործվում է տարբեր երկրներում՝ որպես բուժիչ միջոց: Այս թեյը կարող եք խմել որևէ բնական քաղցրավենիքի հետ, օրինակ՝ մեղր, հալվա և այլն: Այս թեյը բազմաթիվ սննդարար հատկանիշներ ունի: Օրինակ՝
- Կանխարգելում է հարբուխն ու գրիպը
- Թեյի կանոնավոր օգտագործումն ամրապնդում է իմունիտետը
- Կիտրոնի կեղևի թեյը մաքրում է օրգանիզմն ու կանխարգելում է օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակումը:
- Առողջարար է լյարդի համար: Թեյը հանում է բորբոքային վիճակը, լավացնում է լեղու արտազատումը և խթանում է լյարդում ճիշտ նյութափոխանակությունը:
- Լավացնում է մարսողությունը: Այդ իսկ պատճառով՝ նախաճաշից և ճաշից հետո մեկ բաժակ այս թեյից խմեք:
- Թեյն օգնում է ազատվել գազերից: Այս խնդիրը, ինչպես հայտնի է, ի հայտ է գալիս օրվա երկրորդ կեսին: Այս դեպքում մեկ բաժակ կիտրոնի կեղևով թեյն իսկական փրկություն կլինի:
- Արդյունավետ հականեխիչ միջոց է
- Վերացնում է բերանի տհաճ հոտը
- Նվազեցնում է մաշկի յուղայնությունը
- Կարգավորում է զարկերակային ճնշումը
- Օգնում է նիհարել
- Օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու արագացնում է նյութափոխանակությունը, այրում է ավելորդ ճարպերը:
Թեյի պատրաստման եղանակը
1լ ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի: Տաք ջրի մեջ լցրեք 2 կիտրոնի կեղևը: Ապա ավելացրեք 1 կիտրոնի հյութը, թողեք այս խառնուրդը եփվի 20 րոպե: Երբ այն սառչի, մեղր ավելացրեք: Թեյը պետք է պահել մութ վայրում, սակայն սառնարանում այն պահել պետք չէ:
Թեյը պետք է խմել օրական 2 բաժակ, կամ 2 օրվա ընթացքում՝ 2 լիտր: Սա կօգնի ամրացնել իմունիտետը, խուսափել հարբուխից և գրիպից: Լավ կլինի, եթե առաջին բաժակը խմեք դատարկ ստամոքսին՝ նախաճաշից կես ժամ առաջ: Իսկ երկրորդ բաժակը՝ նախաճաշից հետո, սա կլավացնի մարսողությունը:
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, ևս մեկ բաժակ խմեք օրվա երկրորդ կեսին, և ևս մեկը՝ քնելուց առաջ: Այս պրոցեդուրաները պետք է կրկնել օրը մեջ:
Եթե ցանկանում եք լավացնել լյարդի աշխատանքը, ապա օրվա ընթացքում խմեք 1-2 բաժակ այս թեյից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը