Երկրի տեխնոլոգիական հզորությունը հազարավոր ընկերություններն են, որոնք գործում են երկրում: Շատ կարևոր է, որ երեխաները փոքր տարիքից հասկանան, որ տեխնոլոգիաներն իրենց ծնողների կյանքը հեշտացնելու համար են, հասկանան և ռեալ խնդիրներ լուծեն: Եթե դու քո գյուղական խնդիրը լուծես ճիշտ ու բարձր մակարդակի վրա, ապա աշխարհում կան միլիոնավոր գյուղեր, որոնք կարող են սպառող դառնալ քո առաջարկած լուծման տարբերակին:
Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին:
Մաշկի սև կետերը մաքրող ժողովրդական բոլոր բաղադրիչներից ամենատարածվածը, թերևս, կավն է: Կավով դիմակները ոչ միայն մաքրում են ծակոտիները, այլև՝ լավացնում են պրոբլեմատիկ մաշկը:
ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Գովազդի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը
2015 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հայտնել էր ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյաներ:
«Այս միջոցառումը դեռևս նախադեպը չունի Հարավային Կովկասում, տարածաշրջանում դեռ չի հաջողվել միևնույն ժամանակահատվածում մեկտեղել միանգամից նոբելյան 5 մրցանակակիրների։ Հայաստանում «Նոբելյան օրեր» անցկացնելու գլխավոր նպատակն է՝ Հայաստան հրավիրել համաշխարհային գիտության առաջատար դեմքերին, ովքեր կփորձեն մոտիվացնել հայ երիտասարդությանը և ցույց տալ, թե որքան շոշափելի է գիտությունն այսօր»։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում «Վեոլիա»-ի հիմնադրած «Երևան Ջուր» ջրամատակարար կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, Երևանի և շրջակա մի շարք գյուղերի ջրամատակարարման ու ջրահեռացման աշխատանքներին առնչվող հարցեր:
Ալկոհոլի չարաշահումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների` սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորգոյացությունների, շաքարային դիաբետի զարգացմանը:
Սպիտակ տան կայքում հայտնվել է խնդրագիր, որը պահանջում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել «ռազմական հանցագործ ու ահաբեկչության կազմակերպիչ» և հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատին։
Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ և անսթափ վարորդներ:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են Սիրիա իրենց հեռահար ռադիոտեղորոշիչ համակարգերով հագեցած հետախուզական ինքնաթիռների (AWACS) ուղարկումը, որոնք պետք է ծառայեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի կարիքները հոգալուն, հայտնում է TASS-ը:
Փետրվարի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ֆուտբոլի ֆեդեևրացիայի կարգապահական կոմիտեի նիստ, որը ղեկավարել է կոմիտեի նախագահ Ռուբեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել է «Ուլիս» ֆուտբոլային ակումբի նախագահ Գ. Կազանչյանի փետրվարի 2-ի գրությունը և ՀՖՖ Արտոնա գրման բաժնի պետ Ա. Ազարյանի ծառայողական գրությունը:
«Ես կոչ եմ անում Ռուսաստանին հետ կանչել Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը որպես անկախ պետություններ, որոնք Վրաստանի մասերն են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Լեսլերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքն է հայտնել «աղվեսների» առաջատար Ռիյադ Մահրեզի խաղի մասին:
Մյունխենում մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի Շիրնաք նահանգի Զիզրե քաղաքում հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է, հայտնում է Reuters-ը:
Կողոպուտ կատարելու կասկածանքով հետախուզվում են Վրաստանի քաղաքացիներ:
Փետրվարի 2-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Լևոն Չ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Միջոցառման շրջանակում hանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Մեքսիկայի բանտերից մեկում բանտարկյալների խռովության հետևանքով 50 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ով պետք է դառնա թիմի գլխավոր մարզիչը:
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը փետրվարի 16-ին կայցելի Բաքու, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը:
Հունվարին, դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 5,8%-ով, հայտնում է Contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը:
Ռուսական ավիացիան նախօրեին չի ռմբակոծել Սիրիայի Հալեպ քաղաքի օբյեկտները, Պենտագոնի հայտարարությունը 2 հոսպիտալի ոչնչացման մասին «անհեթեթություն» է: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Փետրվարի 11-ին Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 2 միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են Մոսկվայում մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին TASS-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: