Բաժիններ՝

«Երբ մեզ անհրաժեշտ է ստեղծագործել հարձակման ժամանակ, մենք գնդակը փոխանցում ենք Մահրեզին». Կլաուդիո Ռանիերի

«Լեսլերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր կարծիքն է հայտնել «աղվեսների» առաջատար Ռիյադ Մահրեզի խաղի մասին:

«Մահրեզը խելագար գնդակ խփեց Մանչեսթերում: Նա գիտեր, որ մրցակիցները սպասում են իր առաջատար ոտքով` ձախով կատարած հարվածին, բայց դրա փոխարեն՝ նա օգտագործեց աջը:

Այս մրցաշրջանում նա ինչ-որ անհավանական մոգություն է կատարում դաշտում: Նա շատ տաղանդավոր է և հանդիսանում է մեր առանցքային ֆուտբոլիստը: Երբ մեզ պետք է ստեղծագործել հարձակման ժամանակ, մենք գնդակը փոխանցում ենք նրան»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Daily Mail պարբերականը:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մահրեզն անցկացրել է 24 հանդիպում, դարձել է 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29