Մյունխենում ընթանում է Լավրովի հանդիպումը Քերիի հետ
Մյունխենում մեկնարկել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպումն ընթանում է Մյունխենի անվտանգության համաժողովի՝ Սիրիային աջակցության ծրագրի միջոցառումների նախօրեին:
Հանդիպման նախօրեին Քերին հայտարարել էր, թե մտադիր է լրջորեն խոսել Լավրովի հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, այդ թվում՝ իրավիճակի մարդասիրական կողմերի վերաբերյալ: