Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է կենտրոնական բանկերի և վերահսկողական կառավարմանը նվիրված համաժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը մեկնել են Ամստերդամ, որտեղ մասնակցելու են Հոլանդիայի ազգային բանկի կողմից կազմակերպվող կենտրոնական բանկերի և վերահսկողական կառավարմանը նվիրված համաժողովին:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կենտրոնական բանկերի կառավարման վերջին զարգացումներին, արդյունավետ ֆինանսական վերահսկողության ապահովման գործում հաշվետվողականության ու թափանցիկության առանցքային դերին և կենտրոնական բանկերի համար խորհրդի արդյունավետ գործունեության կարևորությանը նվիրված հարցեր:

Միջոցառման շրջանակում hանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29