
Թուրքիան հայտարարել է երկրի հարավ-արևելքում քուրդ զինյալների դեմ օպերացիան ավարտելու մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի Շիրնաք նահանգի Զիզրե քաղաքում հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ օպերացիան հաջող է անցել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ից նահանգում պարետային ժամ էր սահմանվել:
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ երկրի հարավ-արևելքում թուրքական անվտանգության ուժերի մի քանի օպերացիայի ընթացքում սպանվել է «Քրդական աշխատավորական» կուսակցության 25 ներկայացուցիչ: