
Գվարդիոլան կարող է հեռացվել պաշտոնից

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, հնարավոր է, ժամանակից շուտ հեռացվի պաշտոնից: Սա հնարավոր է այն դեպքում, եթե մյունխենցիները չկարողանան հաղթել Թուրինի «Յուվենթուսին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
Գերմանական մամուլը հայտնում է, որ բավարացիները դժգոհ են, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության մասին հաղորդել է մինչ մրցաշրջանի ավարտը:
Գերմանիայի չեմպիոնի ղեկավարները գտնում են, որ դա կարող է վատ անդրադառնալ թիմի հոգեբանական վիճակի վրա և դառնալ վատ խաղի արդյունք:
Սիրարփի Աղաբաբյան