Բաժիններ՝

Քանյե Ուեսթը Ցուկերբերգից 1 մլրդ դոլար է խնդրել

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի միջոցով դիմել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով իրեն տրամադրել 1 մլրդ դոլար: Ուեսթը խնդրել է իր երկրպագուներին իր խնդրանքը հասցնել Ցուկերբերգին: «Մարկ Ցուկերբերգ, խնդրում եմ, 1 միլիարդ դոլարի ներդրում արա Քանյե Ուեսթի գաղափարներում»,-գրել է ռեփերը:
Կոչը, որը ստացվել է ավելի քան 27 հազար ռեթվիթ, ռեփերը տեղադրել է իր էջում նախօրեին: Հայտնի է նաև, որ վերջին օրերին Քանյեն բազմիցս դիմել է Ցուկերբերգին նույն խնդրանքով:

«Մարկ Ցուկերբերգ, ես գիտեմ, որ այսօր քո ծնունդն է, կարո՞ղ ես ինձ վաղը զանգել»,- իր խնդրանքը Քանյեն հրապարակել է այսօր: Դրանից հետո նա հրապարակավ ավելացրել է. «Մարկ, ես հրապարակավ օգնություն եմ խնդրում»:
«Խնդրում եմ, ռեթվիթ արեք, օգտագործեք FaceTime, Facebook, Instagram, այն ամենը, ինչ ձեռքի տակ ունեք, որպեսզի համոզեք Մարկին ինձ աջակցել»,- հավելել է ռեփերը:
Նա նաև հրապարակավ խոստովանել է, որ բանկերին պարտք է 53 մլն դոլար: «Ես գիտեմ, որ կարող եմ աշխարհ ավելի լավը դարձնել: Ես արել եմ անհնարինը՝ ես նորից նվաճեցի ռեփի գահը ու հաղթեցի նորաձևության խաղում»,- գրել է Քանյեն համացանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս