Բաժիններ՝

«Բարսելոնան» հերքում է. Օզիլը չի հետաքրքրում կատալոնացիներին

Մարզական մամուլը վերջին օրերին ակտիվորեն քննարկում է այն ասեկոսեն, ըստ որի՝ «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», իսկ կատալոնացիներն էլ միայն ուրախ են դրա համար և գրկաբաց սպասում են Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին:

Սակայն այսօր  «El Mundo Deportivo»-ն տարածեց տեղեկատվություն, ըստ որի՝ կատալոնական ակումբի ներքին աղբյուրները հերքել են այդ լուրը՝ նշելով, որ անգամ չի եղել խոսակցություն, որ Օզիլը մի օր կարող է դառնալ կատալոնական ակումբի ֆուտբոլիստ:

Օզիլն  ԱՊԼ-ի և Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 16 գոլային փոխանցման հեղինակ և խփել է 4 գնդակ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս