Արյան մաքրում՝ հնագույն մեթոդով

Գոյություն ունի մի հին մեթոդ, որը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և շլակներից, մաքրվում են բոլոր օրգաններն ու հյուսվածքները: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ ցանկացած տեսակի բուսայուղ: Իհարկե, ցանկալի է կտավատի ձեթը: Կարող եք վերցնել նաև արևածաղկի ձեթ, եթե վստահ եք, որ այն որակյալ է. չափազանց կարևոր է, որ ձեթը ռաֆինացված չլինի:

Ձեթը լցնում ենք բերանի մեջ ու ողողում: Ողողելու ընթացքում չափազանց կարևոր է ձեթը կուլ չտալ:  Իհարկե, ձեթով ողողում կատարելը բարդ է, սակայն ժամանակի ընթացքում՝ մոտ երկու շաբաթ անց, արդեն կսովորեք դրան: Օրական 15-20 րոպե բերանը ողողեք ձեթով և կզգաք, որ ձեթը փոփոխում է իր գույնը:

Ձեթը չի կարելի կուլ տալ, քանի որ այն թույն է դառնում բերանի մեջ երկար ժամանակ պահելով: Այն պետք է դուրս թափել, և կտեսնեք, որ ձեթը դարձել է մուգ դեղնավուն:  Մաքրումը պետք է կատարել առավոտյան, ցանկալի չէ ուտելուց հետո, կարող եք մեկ տարի շարունակ կատարել գործողությունը, և կզգաք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում:

Կզգաք էներգիայի ներհոսք, կլավանա արտաքին տեսքը, կմաքրվի լյարդը: Այս պարզ միջոցը մաքրում է օրգանիզմը տարատեսակ տոքսիններից:

Կարդացեք նաև

Շտապեք ձեռք բերել բուսայուղ և մաքրել օրգանիզմը տան պայմաններում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս