Բաժիններ՝

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջարկել է «Բարսելոնային» իր ծառայությունները

Ֆրանսիացին ուղղակիորեն գնում է դեպի իր երազանքը:

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկություն է հայտնել հանդես գալ «Բարսելոնայում»: Sport.es-ը հաղորդում է, որ կիսապաշտպանը երազում է խաղալ կատալոնական ակումբում և զանգահարել է իսպանացիների ղեկավարությանը, որպեսզի նրանց հայտնի իր ցանկության մասին:

«Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է Պոգբայով: Ակումբում հույս ունեն, որ Մեսսիի թիմ տեղափոխվելու ֆրանսիացու ցանկությունը կօգնի բարդ բանակցություններում. «Յուվենթուսը» 100 մլն եվրոյից էժան չի վաճառի ֆուտբոլիստին:

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Պոգբան դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս