
Օզիլը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ և ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»

Գերմանացին Լոնդոնում զարգացում չի տեսնում: «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը մերժել է ակումբի ղեկավարությանը: Marca-ն հաղորդում է, որ կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ` նախատեսված մինչև 2020թ., քանի որ պլանավորում է տեղափոխվել «Բարսելոնա»: Կատալոնացիների սկաուտներն արդեն կապի մեջ մտել են Օզիլի գործակալի հետ: Օզիլի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
«Ռեալն» իսպանական ակումբների մեջ ունի Օզիլին ձեռք բերելու գերակա իրավունք:
2015-16թթ. մրցաշրջանում Օզիլը դարձել է 4 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը