Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոսելով կոմպոզիտորների միությունում տարիներ շարունակ ձգված անառողջ մթնոլորտին, Արամ Սաթյանը տեղեկացրեց, որ հարցն աստիճանաբար դրական հանգուցալուծման է գալիս. «Կար ժամանակ, որ այս միություն չէր մտնում, օրինակ, Տիգրան Մանսուրյանը, հիմա նա արդեն մեր միության այցելուներից է:
Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում գտնվող իր ռազմաբազան մարտական ու տրանսպորտային ուղղաթիռների խմբաքանակով՝ դրանք այդտեղ ուղարկելով Կուբանից, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Մի քանի օրվա մարտերից հետո «Թալիբան» խմբավորման անդամները Գիլմենդ նահանգում գրավել են ռազմավարական կարևոր Սանգին շրջանը, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետի տեղակալի հայտարարությանը:
Ռուսական 4 կործանիչ կուղեկցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռն Իրան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է իրանական Fars News գործակալությունը՝ հղում կատարելով լիբանանյան Al-Diyar պարբերականին:
Այսօր Կրասնոդարի երկրամասում հրդեհ է ծագել նավթավերամշակող գործարանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի մամլո ծառայությունը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԿԲ) որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ից անցում կատարել մանաթի լողացող կուրսի, հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:
Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Գերմանիայի Բայրոյթ քաղաքում անհայտ անձը 3 մարդու է գնդակահարել, հայտնում է Spiegel-ը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ – Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 91-ի, հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատում է տեղեկությունը, թե այս շաբաթ, հնարավոր է, որ հանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:
Այսօր Մոսկվայի շրջանում տեղի ժամանակով ժ. 10:30-ին օդի ջերմաստիճանը տաքացել է՝ հասնելով մինչև պլյուս 8 աստիճանի, հայտնում է LifeNews-ը:
Կինը, ով ենթադրաբար եղել է Լաս Վեգասում մահացու ՃՏՊ-ի հեղինակը, հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է KSNV News3LV-ն:
Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերն անցած երկու շաբաթվա ընթացքում 59 մարդու են ձերբակալել ահաբեկչություններին առնչություն ունենալու ու պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու կասկածանքով:
Երկու եղբայր, ում անունները չեն հրապարակվում, ձերբակալվել են Բրյուսելում երեկ անցկացված ոստիկանական օպերացիայի հետևանքով, որը կապված էր Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում հասարակական լսումների ժամանակ իր զեկուցման մեջ ադրբեջանցի քաղաքագետ Ահմադ Ալիլին ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ նշեց . «2011թ. Կազանի հանդիպումից (Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի) հետո ոչ մի առաջխաղացում չկա: Կազանյան հանդիպումը մի կետ, հոգեբանական գագաթնակետ էր, որից բոլորը մեծ ակնկալիքներ ունեին: Բայց ոչինչ չստացվեց:
Ֆիլիպինները ներկայացնող 26-ամյա Պիա Ալոնսո Վուրտցբախը դարձել է գեղեցկության «Միսս տիեզերք-2015» մրցույթի հաղթող, հայտնում է BBC-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն աստիճանաբար ոչ միայն փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը, այլև դրանցում կիրառվող ուժերն ու միջոցները:
Brent նավթի գինը նվազել է՝ հասնելով 1 բարելի դիմաց 36,2 դոլար նշագծին, ինչը 2014 թվականի հուլիսից ի վեր նվազագույն գինն է:
Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ /4 արկ/:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Դալարիկ-Արաքս գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շևչենկո փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականը հրապարակել է ապագայի զբոսանավերի կոնցեպտները, որոնք ոչ միայն գեղեցիկ են լինելու, այլև պրակտիկ ամենագնացներ, որոնք ի վիճակի կլինեն ճեղքել սառույցն ու գեներացնել էլեկտրականություն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Նորաձևության ոլորտի փորձագետները կազմել են 2015թ. ոճային հայտնի մարդկանց ցուցակը, գրում է Financial Times-ը:
Ամեն մի դարաշրջան ունի իր հոգևոր, կենցաղային, մշակութային առանձնահատկությունները, բայց մարդ արարածը նույնն է հավիտյան` Հոմերոսի շրջանից մինչև այսօր, Սողոմոն արքայից մինչև առաքելական շրջան, պատերազմի ժամանակ, թե խաղաղության մեջ: Պարզապես ավելի արտահայտիչ են դառնում նրա զգայական, բնազդային, գիտակցական այս կամ այն հատկանիշները:
Ձմռան տոներին բոլորս էլ գայթակղվում ենք հարուստ և լեցուն սեղաններով: Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ օրգանիզմին ամենաշատն է անհրաժեշտ որևէ բնական միջոց, որը կօգնի մարսել բոլոր համեղ կերակուրներն ու թույլ չի տա այդ կերակուրներին՝ ճարպի տեսքով «կուտակվել» մեր որովայնի հատվածում: