Ծակոտիների՝ ավելի նեղ երևալու մի քանի պարզ միջոց
Դեմքի յուղայնությունը ծակոտիներին լայն տեսք է հաղորդում: «Յուղի ազդեցության տակ լույսն իրերն ավելի մեծ է ցույց տալիս»,- այս մասին պնդում է Բոստոնի առաջատար մաշկաբաններից մեկը՝ Ռանելա Հիրշը: «Այսպիսով, որքան շատ յուղ են արտազատում ձեր ճարպագեղձերը, այնքան լայն են երևում ծակոտիները: Այդ իսկ պատճառով հաճախ ցիկլի օրերին ծակոտիներն ավելի լայն են երևում, քանի որ այս ժամանակ օրգանիզմում մեծ քանակությամբ պրոգեստերոն հորմոն է արտազատվում, որն էլ բարձրացնում է արտազատված յուղի քանակը»:
Այնպես որ, եթե ցանկանում եք նեղացնել ծակոտիները, նախևառաջ անհրաժեշտ է նվազեցնել մաշկի յուղայնությունը: huffingtonpost-ը ներկայացնում է պարզ միջոցներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:
Քայլ առաջին
Խորը մաքրող միջոց օգտագործեք– Սա կօգնի մաքրել դեմքի յուղն ու կկանխարգելի սև կետերի առաջացումը: Բակտերիաները, որոնք գտնվում են ծակոտիների ներսում, սևանում են, երբ փոխազդում են թթվածնի հետ: Կարող եք նաև մաքրող խոզանակ օգտագործել, որն առավել արդյունավետ է: Սակայն խոզանակը պետք չէ ուժեղ սեղմել, որպեսզի չվնասեք մաշկը:
Քայլ երկրորդ
Հարթեցնող փոշի կամ բազայի քսուք քսեք դիմահարդարումից առաջ- Սա կօգնի ներծծել մաշկի ավելորդ յուղն ու ժամանակավորապես կծածկի ծակոտիները:
Կարող եք նաև շաբաթական մեկ անգամ կավից պատրաստված դիմակներ դնել, որոնց բաղադրատոմսերը կարող եք գտնել մեր նախորդ հրապարակումներում, նման դիմակները նույնպես վերացնում են մաշկի ավելորդ յուղերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը