Բաժիններ՝

Ջեյմի Վարդին յուրօրինակ նվաճման է հասել

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին, բացի այն, որ այս մրցաշրջանում զարմացնում է իր խաղով և պարբերաբար հաջողությունների է հասնում, աչքի է ընկել նաև յուրօրինակ նվաճմամբ:

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած խաղում Վարդին վաստակել և իրացրել է 11-մետրանոց հարված:

ԱՊԼ-ի  ընթացիկ խաղարկությունում Վարդին վաստակել է 6 11-մետրանոց հարված: Պրեմիերայում ոչ մի այլ ակումբ չի վաստակել այդքան 11-մետրանոցներ:

Այս անգամ, սակայն, Վարդիի իրացրած հարվածը չօգնեց թիմին հաղթանակ տանել առաջատարներից մյուսի ՝ «Արսենալի» հետ խաղում: «Զինագործները» հաղթեցին 2:1 հաշվով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29