
«Բարսելոնան» հետևում է «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» գործակալներն ուսումնասիրում են «Միլանի» երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային: Վերջինս 16 տարեկան է, բայց հանդիսանում է միլանյան ակումբի հիմնական դարպասապահը:
Կատալոնական ակումբը հետևում է դարպասապահին, և, եթե վերջինս բավարարի կապտանռնագույնների պահանջները, ապա ամռանը գուցե հայտնվի Կատալոնիայում:
«Բարսելոնայի» գործակալները ներկա են գտնվել «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած «Միլան» – «Ջենոա» հանդիպմանը։
«Միլանի» ղեկավարությունն ավելի վաղ նշել էր, որ Դոնարուման չի վաճառվի անգամ ռեկորդային առաջարկի դեպքում:
Սիրարփի Աղաբաբյան