Բաժիններ՝

«Չինաստանը գիտի, որ արտահանման վրա հիմնված աճի իր մոդելը անկայուն է». Օբամա

 

Չինաստանը խոստովանելէ, որ չի կարողանա պահպանել արտահանման վրա հիմնված տնտեսական աճի իր մոդելը, սակայն դա շտկելու համար ժամանակ կպահանջվի։ Այս մասին օրերս ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Սպիտակ Տանը նահանգապետերի հետ հանդիպման զամանակ, ըստ Reuters-ի, Օբաման նրանց հորդորել է ճնշում գործադրել Կոնգրեսի վրա՝ հավանության արժանացնելու Տրանս-Խաղաղօվկիանոսյան առևտրային համաձայանագիրը։ Ըստ Օբամայի, դա կխթանի ԱՄՆ արտահանումը դեպի այն տարածաշրջան, որտեղ գլխավոր խաղացողը Չինաստանն է։

ԱՄՆ նախագահը նշել է, որ շահագրգռված լինելով կարճաժամկետ հեռանկարում լուծել իր խնդիրները՝ Չինաստանը դեմփինգային քաղաքականություն է վարում ԱՄՆ շուկայում վաճառվող այն ապրանքների գծով, որոնք պետության կողմից սուբսիդավորվում են։ Սակայն, ըստ Օբամայի,  իր վարչակազմը հասկացրել է Չինաստանին, որ դա չի աշխատի: «Մենք շատ պարզ նրանց ասել ենք, որ որ դա չի աշխատի, և պատրաստվում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի վստահեցնենք նրանց այդ հարցում»,-ասել է նա:

Օբաման նշել է նաև, որ իր երկիրը Չինաստանի համա րհստակեցրել է, որ այն պետք է ստեղծի շուկայական արժութային համակարգ, որը չինացի գործարարներին առավելություն չի տա ամերիկյան գործընկերների նկատմամբ:

«Այժմ, անկեղծ ասած, նրանց միջամտությունը պետք է ուղղված լինի ոչ թե յուանի արժեզրկմանը, այլ հակառակը՝ արժևորմանը, որովհետև Չինաստանի տնտեսական վիճակն այսօր շատերին է անհանգստացնում»,-ասել է նա:

 

Հրապարակումը պատրաստեց Սուսան Մանուկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս