Բաժիններ՝

Ռունին կվերականգնվի վնասվածքից ԱՄԷ-ում

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակի ծնկի վնասվածքի վերականգնումը Միացյալ Արաբական Էմիրություններում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը վիրահատության կարիք ունի: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը թույլ է տվել ֆուտբոլիստին շարունակել վերականգնումը Դուբայում: Ուեյն Ռունիին կուղեկցի կինը` Քոլինը: Նմանատիպ թույլտվություն են ստացել նաև Բաստիան Շվայնշտայգերը և Ֆիլ Ջոնսը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի 32 խաղերում Ռունին դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս