Ընդեղենն օգնում է ավելի երկար ապրել

Ընդեղենը բարձր կալորիականության սնունդ է, որը հարուստ է ճարպերով ու սպիտակուցներով: Ըստ հետազոտությունների՝ ընդեղենն առողջության համար օգտակար մթերքների շարքին է դասվում: Ընդեղենը խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ունեն շաքարախտ, սրտային հիվանդություն և այլ քրոնիկ հիվանդություններ:

Գերմանիայի Maastricht համալսարանի մասնագետները վերջերս հետազոտություններից մեկով պարզել են, որ այն բոլոր մարդկանց մոտ, ովքեր ամեն օր ընդեղեն են օգտագործել (գոնե 0.3 ունցիա), շատ ու շատ վտանգավոր քրոնիկ հիվանդությունների վտանգը նվազել է: Ընդեղենի կանոնավոր օգտագործումը մասնավորապես 30 տոկոսով նվազեցրել է շաքարախտի վտանգը, քաղցկեղի վտանգը՝ 39 տոկոսով, և դեգեներատիվ նյարդաբանական խանգարումները, ինչպիսիք են՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները` 45 տոկոսով:

Իսկ Հարվարդի համալսարանի երկարատև ուսումնասիրությունը, որի ընթացքում հիվանդները 30 տարի շարունակ զննումներ են անցել, պարզել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր ընդեղեն են օգտագործել, տարբեր հիվանդություններից մահացության վտանգը 20 տոկոսով նվազել էր: The Annals of Internal Medicine-ում տպագրված մեկ որիշ հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ ընդեղենով հարուստ սննդակարգը ոչ միայն ապահովում է կանանց երկարակեցությունը, այլև օգնում է հնարավորինս խուսափել քրոնիկ հիվանդություններից:

Իր բաղադրության շնորհիվ՝ ընդեղենը համարվում է առողջ սննդակարգի կարևորագույն բաղադրիչ: Այն հարուստ է առողջարար ճարպերով և սպիտակուցներով, ինչպես նաև՝ պարունակում է օսլայից զերծ ածխաջրեր, որոնք ընդեղենը դարձնում են հրաշալի ընտրություն բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարախտով: Այն նաև օգտակար է գիրություն ունեցող մարդկանց համար, օգնում է նիհարել: Ընդեղենը հարուստ է նաև Լ-արգինին կոչվող ամինաթթվով, որը պաշտպանում է սիրտը շրջապատող արյունատար անոթները, այդպիսով՝ նաև հենց սիրտը: Ընդեղենը վիտամինների, միներալների և մանրաթելերի հարուստ աղբյուր է, որը կարող է ապահովել ամբողջ օրգանիզմի առողջությունը:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Բալոյանը

Տեսանյութեր

Լրահոս