Բաժիններ՝

Շվեդիայի գահաժառանգ արքայադուստրը երկրորդ երեխան է ունեցել

Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան մարտի 2-ին տղա է ծննդաբերել: Նա դարձել է երկրորդ երեխան Շվեդիայի գահի ժառանգորդուհու եւ նրա ամուսնու՝ արքայազն Դանիելի ընտանիքում:

Երջանիկ հայրը հայտնել է փոքրիկի ծնվելու մասին՝ նշելով, որ նրա հասակը հասնում է 52 սանտիմետրի, քաշը՝ 3,6 կիլոգրամի: «Փոքրիկն եւ թագաժառանգ արքայադուստրն իրենց շատ լավ են զգում: Բարեբախտաբար, նա նման է մայրիկին»,- ասել է Վեստերգոտլանդցի դուքսը հատուկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թագաժառանգ արքայադուստր Վիկտորյայի որդին կլինի գահի երրորդ հավակնորդը՝ մորից եւ քրոջից՝ չորսամյա արքայադուստր Էսթելից հետո: Այսպիսով, Վիկտորյայի կրտսեր եղբայրը եւ քույրը՝ արքայազն Կառլ Ֆիլիպը եւ արքայադուստր Մադլենը, գահաժառանգման հերթում զբաղեցրել են համապատասխանաբար չորրորդ եւ հինգերորդ տեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս