Մանաթի դեկտեմբերի 21-ին երկրորդ անգամ արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ս.-ի անվամբ Վ. Բ.-ի կողմից բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 10 բջջային հեռախոս, 6 ականջակալ, 2 լիցքավորիչ և 1 «wi-fi» սարք:
«Թթենու այգիներ հիմնելու համար նոր տեսակի տնկիներ են պետք»,- հայտարարել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ։
Փետրվարի 24-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային մարզերում թաց ձյուն, նախալեռնային և հովտային գոտիներում անձրև:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ ուրախությամբ կմասնակցի գեյ-շքերթի, որը կանցկացվի Տորոնտոյում հուլիսի 3-ին:
WikiLeaks-ն այսօր հայտարարել է փաստաթղթերի հրապարակման մասին, որոնք վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից համաշխարհային առաջատար ղեկավարներին լրտեսելու մասին:
Լոնդոնի ու Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
2015թ. մարտի 25-ին Վ. Կավալյանը Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանի հետ նույն վայրով եւ նույն կերպ անցել է Վրաստանի տարածք: Բացի այդ, 2015թ. ապրիլի 9-ին Կավալյանը նույն ճանապարհով նորից ապօրինի մուտք է գործել Վրաստանի տարածք:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումն ուղևորատար օդանավերի ուղեբեռներում, հայտնում է Reuters գործակալությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ ընդունում է զինադադարի գործարքը, որի մասին հայտարարել էին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եթե իրականացվեն մի շարք մարդասիրական պահանջներ, հայտնում է AFP-ն:
ԱՀԿ-ն վաճառում է ևաև եգիպտական մոտիվներով սուրճի բաժակներ՝ իրենց ափսեներով, բաժակները դեղին են, մեջը՝ սպիտակ, ափսեները՝ դեղին, եզրագծերը՝ մուգ շագանակագույն՝ ոսկեգույն նախշերով, վրան՝ եգիպտական մոտիվներով նկար։ Սուրճի բաժակները 6 հատ են և վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ 11.250 դրամ։ Մ
Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը վերաբերում է Սիրիայում հրադադարի հաստատմանը: Պուտինի հայտարարությունը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:
Կնոջ խոսքով՝ ոստիկաններն ամուսնուց պարբերաբար փորձել են գումար շորթել՝ ասելով, որ եթե «Պորշ Կայեն» ավտոմեքենա եք վարում, ապա «մեզ գումար տվեք»: Սակայն ամուսինը հրաժարվել է՝ ասելով, որ 6 երեխաներ ունի, որոնց խնամքն իր վրա է: Դրանից հետո, ինչպես պատմում է Ելենա Աթայանը, ամուսնուն սպառնացել են՝ ասելով. «Մենք քեզ կնստացնենք»:
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում բախվել են մարդատար ГАЗель մակնիշի 22 48 Տ համարանիշի, Mitsubishi Pajero IO մակնիշի 10 QC 002 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 206 UՏ 65 համարանիշի ավտոմեքենաները:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր։ Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին։
Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, ինչը վկայում է երկրում աղքատության խորացման մասին։ Դա երևում է անգամ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշներից։ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս տարվա հունվարին առևտրի ծավալները անցած տարվա հունվարի համեմատ նվազել են 1.7 տոկոսով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Հանրապետության տարածքում ջետրվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, փետրվարի 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Իսկ փետրվարի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կռիվ է ընկել Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև։ Հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները սուր տարաձայնության ունեն, ինչի պատճառը Հայաստանում ՀՅԴ-ի և իշխանությունների առաջիկա համագործակցությունն է։
Փետրվարի 22-ին սահմանամերձ Բաղանիս գյուղում՝ միջպետական ավտոճանապարհի եւ Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի խաչմերուկում, հերթապահում էին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 4-5 աշխատակիցներ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Opel Astra G” մակնիշի 34 RV 145 (վարորդ՝ Վ. Ծ., ծնվ. 1987թ.) և “Mercedes E124” մակնիշի 29 LU 735 պետհամարանիշերի (վարորդ՝ Գ. Պ., ծնվ. 1981 թ.) ավտոմեքենաները:
Սյունիքի գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բուհի խորհրդի անդամ դարձավ, իսկ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացվեց նույն խորհրդի կազմից: Նորընտիր խորհուրդը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր մարզպետին վերադարձրեց նախկին պաշտոնը:
«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր կառուցելու համար Ռուսաստանի կողմից տրամադրված գումարի հիմնական մասը հետ է վերադարձվել: Պատճառը համապատասխան պայմանագրի չեղարկումն է:
Իտալացի դերասանուհի, Ռուսաստանի Նիկոլայ I կայսեր ծոռնորդի Նիկոլետա Ռոմանովան զարդեր է ստեղծել Միլանի Damiani տան համար: Թագակիր գերդաստանի ժառանգի ոսկերչական հավաքածուն ներկայացվել է Մոսկվայում կայացած հատուկ միջոցառման ժամանակ: Նիկոլետան «Լենտա.ռու»-ին պատմել է, որ զարդերի դիզայնը ներշնչված է իր տատիկին պատկանող թանկարժեք զարդեղենից:
Sony ընկերությունը Mobile World Congress 2016 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Xperia X սմարթֆոնների նոր շարքը՝ Android 6.0 Marshmallow գործառնական համակարգի կառավարմամբ:
Չինաստանի Huawei ընկերությունը, որն զբաղվում է հեռահաղորդակցումների համար զանազան շարժական սարքերի եւ սարքավորանքների արտադրությամբ, հանրությանն է ներկայացրել իր առաջին անձնական համակարգիչը: Այս մասին տեղեկացնում է China Daily թերթը:
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի Ղրիմից ծագումով թաթար երգչուհի 32-ամյա Սուսաննա Ջամալադինովան, որը հանդես Է գալիս Ջամալա կեղծանունով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Մենք կաշխատենք այլևս միավորներ չկորցնել, որովհետև մենք էլ իրավունք չունենք սխալվելու: Չեմպիոնության հասնելու համար դեռ ունենք թվաբանական շանսեր, մենք կշարունակենք պայքարը: