Բաժիններ՝

«Դա «Լիվերպուլի» և Դե Խեայի հակամարտությունն էր». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անցկացրած պատասխան խաղից ստացած տպավորություններով (1:1):

«Խաղը շատ դասական և լարված ստացվեց: Կարելի էր զգալ տեղական մթնոլորտը:

Մրցակիցը ցանկանում էր ագրեսիվ խաղ ցուցադրել, բայց մենք շատ պահեր ստեղծեցինք: Դա «Լիվերպուլի» և Դե Խեայի հակամարտությունն էր: Նա նորից ֆանտաստիկ էր խաղում:

Մենք անհավանական իրավիճակում գոլ խփեցինք: Դրանից հետո խաղը փոխվեց:

Ազնվորեն ասած, վատ չխաղացին Լովրենը և Սաքոն: Նրանք հիասքանչ էին և ճիշտ որոշումներ էին կայացնում պաշտպանությունում»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս