Բաժիններ՝

«Հյուրընկալվելիս անգլիական թիմի նկատմամբ հաղթանակ տանելու համար հատուկ մոտեցում է պետք, և մենք այն ցուցադրեցինք». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ամփոփել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» հետ անցկացրած պատասխան խաղի արդյունքները (2:1, առաջին խաղ` 3:0):

«Շատ շնորհակալ եմ իմ տղաներին: Հյուրընկալվելիս անգլիական թիմի նկատմամբ հաղթանակ տանելու համար պետք է հատուկ մոտեցում, հատուկ հզորություն և մենթալիտետ: Մենք ցուցադրեցինք այն 2 խաղերում էլ, հատկապես՝ այսօր: Մենք ցուցադրեցինք հաղթանակի անսպառ ծարավ և արժանացանք մեծ ուրախության:
Օբամեյանգը շատ վստահ է իր ուժերի վրա, և ես շատ ուրախ եմ, որ ոչ շարքային խաղում նա նորից դուբլ ձևակերպեց: Եթե նա մնա նույնքան ջանասեր և համեստ, ապա նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- ասել է Տուխելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս