«Մեր երկրում վաղուց արդեն ժամանակն է վերականգնելու գիտնականի` հասարակության մեջ ունեցած հարգանքը, որ կար նախկինում»,- ասում է Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է իր մասնակցությունը Բաքվի գլոբալ ֆորումին, որը կանցկացվի մարտի 10-11-ը Բաքվի միջազգային կենտրոնում, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով ֆորումի մամուլի ծառայությանը:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենթուսի» դեմ անցկացվելիք խաղի սպասումներով: Հանդիպումը տեղի է ունենալու Թուրինում, փետրվարի 23-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փետրվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ու աշխատակազմին է ներկայացրել նույն դատարանի նորանշանակ նախագահ Վազգեն Ռշտունուն. ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրերով՝ Վազգեն Ռշտունին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, իսկ Դավիթ Հարությունյանը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:
Մեմուարները, որոնք ենթադրաբար գրել է կանադացի սերիական մարդասպանը, հանվել են վաճառքից օնլայն խանութում հայտնվելուց մի քանի ժամ անց:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
Խոսելով Յուրա Մովսիսյանի մասին, Հովհաննիսյանը նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Յուրան՝ Վելիտոնի ու Պավլյուչենկոյի հետ միասին, կարող է համարվել «Սպարտակ»-ի լավագույն հարձակվողներից մեկը: «Նա միշտ էլ նվիրվել է «Սպարտակ»-ի խաղերին: Երբ նոր էր տեղափոխվել, ինձ միշտ ասում էր, որ հպարտ է նման մեծ թիմ տեղափոխվելու համար»,-պատմել է գործակալը:
2016թ. սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 110 հազար փախստական, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23.45-ին, կմեկնարկիՉեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի ևս 2 հանդիպում: Տուրի կենտրոնական խաղը շատերը համարում են «Արսենալ»- «Բարսելոնա» հակամարտությունը:
«Սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը թեւակոխեց նոր փուլ: Մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, որն ունի իր պահանջները եւ մարտահրավերները: Ելնելով այդ պահանջներից՝ աստիճանաբար ձեւավորվելու է նոր քաղաքական օրակարգ: Այդ իմաստով կարեւոր իրադարձություն էր փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթը: Դա պետության առաջնորդի հայեցակարգային ելույթ էր, որը կետ առ կետ անդրադառնում էր մարտահրավերներին եւ ինչու չէ նաեւ մեր բացթողումներին»:
2015 թ. դեկտեմբերի 23-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող էքսկավատորի հիդրոմուրճը գողանալու մասին:
Իրանի իշխանությունները հաշվարկում են այս տարվա ընթացքում ներգրավել 10-15 մլրդ դոլար «իրանական նավթային պայմանագրերի նոր մոդելի շրջանակում» (IPC), հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ռուկն ադ-Դին Ջավադին: Այս մասին տեղեկացնում է Shana գործակալությունը:
Այսօր երեկոյան տեղի կունենան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի 2 հանդիպումներ:
Mars եւ Snickers շոկոլադե բատոնների ամերիկյան արտադրողը հետ է կանչում իր արտադրանքը Գերմանիայի տարածքում՝ դրանցում հայտնաբերված պլաստիկի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պայմանների հետ՝ երկրում դադարեցնել ռազմական գործողությունները, եթե ռազմական գործողությունները ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ու մյուս զինյալների դեմ շարունակվեն, հայտնում է SANA-ն՝ հղում կատարելով Սիրիայի կառավարության հայտարարությանը:
Թուրքիան ողջունում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին, հայտնում է Reuters-ը:
Իրաքյան Քրդստանի հատուկ նշանակության ջոկատը ԴԱԻՇ-ի գերությունից ազատել է 16-ամյա մի շվեդուհու, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ինքնավարության անվտանգության խորհրդին:
«Հաշվիչների ժամային գոտիների հետ կապված խնդիր կա: Մենք հանձնաժողով ենք կազմել, որն ուսումնասիրում է խնդիրը: Այստեղ հարց է առաջանում` արդյոք բաժանորդն է վնասներ կրում, թե ՀԷՑ-ը: Հաշվիչները խախտվում են ոչ մարդկային գործոնից ելնելով»:
Արցախի խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները փետրվարի 23-ին նամակով դիմել են Նախագահ Բակո Սահակյանին՝ առաջարկելով ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան 26 ավիահարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում դրանց թիրախներին, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը կախված է Մոսկվայից, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականների նոր ալիքի, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման ու կանխարգելման վարչության (AFAD):
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը չի հերքում, որ կուսակցությունում ներկուսակցական տարաձայնություններ և խնդիրներ կան, սակայն չի ցանկանում բացել փակագծերը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Բաբայանն ընդգծեց, որ այդ մասին առավել մանրամասն կխոսի ավելի ուշ, եթե լինի դրա կարիքը:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտի փակման պլանը, հայտնում է Associated Press-ը:
Ադրբեջանի խորհրդարանը (Միլի մեջլիս) հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության 2016թ. պետբյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հայտնում է APA-ն:
«Ցանկացած լրագրող, որ հիմա այստեղ է, եթե իր լրատվամիջոցով հայտարարություն տար, որ նման ակցիա է լինելու, մասնակիցները շատ կլինեին: Սա կամ թամբալության, կամ ականջի հետև գցելու վիճակ է: Սա համարեք վատ կազմակերպված ակցիա»,- այսօր ԱԺ-ի դիմաց կազմակերպված լրագրողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով: Ինչպես հայտնում է իրանական İRNA գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածին երեխայի սպանության դեպքի առթիվ։
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսպանացի ու մարոկկացի ոստիկանները համատեղ ջանքերով ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի համար մարդկանց հավաքարելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Իտալիան թույլ կտա ԴԱԻՇ-ի դեմ Լիբիայում պայքարող ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի զինված անօդաչու թռչող սարքերին թռիչք իրականացնել Սիցիլիայի «Սիգոնելլա» բազայից: