Նա հավաստիացրեց, որ որևէ պաշտոնյա կամ օլհգարխ իր հետևում կանգնած չէ։ «Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են»։ Հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն բացել, Թորոսյանը պատասխանեց. «Դե, ինչ-որ տեղ՝ հա, ինչ ասեմ»:
Ամենահետաքրքիրն այն է, որ իրանցին ասել է, թե ինքնաթիռով է տանելու, հատուկ այդ նպատակով Դուբայից վարձակալած ինքնաթիռով, որը մոտ 40 տոննա տարողության բեռ է տեղափոխելու։
Ժամը 08:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սվերդլովի փողոցի բնակիչը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կինը ինքնասպանություն գործելու եղանակով իրեն նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը:
Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները։ Ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ։
ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաև ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 80-րդ կմ-ում ««Օպել» մակնիշի 34 CC 745 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Կ. ծնվ.1986 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 250 մ. գլորվել ձորը¸ ինչի հետևանքով Կ. Կ.-ը և ուղևոր Վ. Ղ.-ը (ծնվ. 1981 թ.) տեղում զոհվել են:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ:
Երկու օր է՝ իշխանական կուլիսներում ու քաղաքական շրջանակներում բզզում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր պաշտոնանկության մասին։
Հարի Փոթերի մասին պատմող վերջին գիրքը լույս է տեսել 9 տարի առաջ, իսկ ֆիլմը` 5 տարի առաջ, սակայն «փոթերամոլուցքը» դեռ պահպանվում է նույն ուժգնությամբ: Նևադայում` Հենդերսոնում, Հարի Փոթերի թեմատիկայով բացված սրճարանի ակնթարթային մասսայականությունն այս ամենի ապացույցն է:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում մի խումբ տղամարդիկ շրջազգեստներ ու բարձրակրունկ կոշիկներ են հագել, որպեսզի սար բարձրանան ի պատիվ Մարտի 8-ի:
Մագելանյան պինգվինն ամեն տարի լողում է ավելի քան 8 հազար կիլոմետր հանուն տարեց տղամարդու, հայտնում է Metro-ն:
Հայտնի մարզիչ, արգենտինացի Խորխե Սամպաոլին, խոսելով կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, նշել է, որ արգենտինացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և դա կապ չունի իր ազգության հետ: Ըստ Սամպաոլիի՝ Մեսսին ամեն ինչ անում է ազգային հավաքականի համար, և զուր է նրան քննադատելը:
Լավ աշխատանքի ևս մեկ գրավական է թիմը: Թիմում պետք է լինեն մարդիկ, ովքեր ուզում են աշխատել: Կապ չունի, թե ինչ հաջողություններ են ունեցել նրանք նախորդ տարիներին, ինչպես են աշխատել: Եվ եթե թիմի անդամը չի ցանկանում սրտանց աշխատել, ապա պետք է բաց թողնել նրան: Պետք չէ նաև թիմը լրացնել 30 տարվա փորձ ունեցող մասնագետներով, քանի որ լավ աշխատելու համար պարտադիր չէ աշխատանքային շատ մեծ փորձ ունենալ: Մենք ունենք շատ աշխատակիցներ, ովքեր որպես մասնագետ՝ կայացել են այստեղ:
Այս հյութը ոչ միայն հաճելի համ ունի, այլև օգնում է մարսողությանը և օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից: Բացի այդ, կիտրոնը հարուստ է բազմաթիվ վիտամիններով, այդ թվում՝ վիտամին C, վիտամին B, կալցիում, երկաթ, մագնեզիում, կալիում, մանրաթելեր, հակաօքսիդանտներ և տարբեր ֆերմենտներ: Թեև կիտրոնի հյութի օգտակար հատկություններն անթիվ են, բայց կայքն առանձնացրել է 15-ը:
Շրթներկ օգտագործելիս կանայք հաճախ նկատում են, որ այն այլևս այն ձևը չունի, ինչ նոր գնած ժամանակ: Թե ինչ տեսք ունի շրթներկի կտրվածքը, ուղղակիորեն կապված է կնոջ բնավորության հետ:
«Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանը եթերում կլինի մարտի 14-ից:
Հայ Եկեղեցում ընդունված ավանդության համաձայն` եթե որևէ խանգարող հանգամանք չկա, ապա երեխային կարելի է մկրտել ութ օրականում, իսկ մահվան սպառնալիքի դեպքում` ավելի շուտ:
«Գահերի խաղը» սերիալի 6-րդ սեզոնի պաշտոնական առաջին թրեյլերը հրապարակվել է նախագծի Facebook-յան էջում:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ թիմի համար չպետք է նշանակություն ունենա այն, թե Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ինչ մրցակցի հետ պետք է խաղա, եթե այն ցանկանում է հաղթել մրցաշարը: «Սերուցքայինների» մարզիչը դա ասել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոմայի» դեմ անցկացրած պատասխան խաղից հետո: Իսպանական գրանդը խաղում էր իր դաշտում և հասավ հաղթանակի 2:0 հաշվով:
Ռուսաստանում ապրող հայ մոդելավորող Ալեքսանդր Սիրադեղյանը տոնական կոշիկների նոր հավաքածու է ներկայացրել Փարիզում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակներում:
Արքայախնձորը, քրքումը, կիտրոնն ու կոճապղպեղը վաղուց ապացուցված հակաբորբոքային և հակաքաղցկեղածին կանխարգելիչ միջոցներ են:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը համաձայն չէ թիմի այն երկրպագուների հետ, ովքեր պահանջում են Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումն ակումբից: Վերջին ժամանակներում Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս քննադատության է ենթարկվել իր խաղի համար, և նույնիսկ սուլոցներ են հնչել նրա հասցեին «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:
Սելավատար, թե քաղաքային աղբավայր: Գյումրի գետակի խնդիրը չի լուծվում արդեն 27 տարի: Գետակում ամեն տարի մաքրման աշխատանքներ իրականացվում են, սակայն դա բավարար չէ:
«Պետք է ճշմարտության աչքերին նայել և խոստովանել ակնհայտը: Մենք պարտվեցինք 0:2 հաշվով և՛ առաջին խաղում, և՛ երկրորդում: «Ռեալն» ավելի ուժեղ էր և արժանի էր հաջորդ ռաունդ դուրս գալուն: Իմաստ չկա պատրվակներ փնտրելու, փաստն այն է, որ մենք պարտվեցինք 0:2 հաշվով: Ես չգիտեմ, է՞լ ինչ կարող էինք անել հաղթանակի համար»:
Բոլոր կանայք էլ երազում են անկախ տարիքից ու կենսակերպից: Բայց սոցիալական վիճակը երբեմն ձևափոխում է երազանքների բովանդակությունը:
Ահա մի նորություն, որ դժվար թե ամեն օր տեսնեք լրահոսում. նախկին կոնգրեսականը դադարեցնում է իր աշխատանքը օտարերկրյա հաճախորդի համար… մեկ տարվա վարձատրությունը չստանալու պատճառով:
«Հայաստանում այդ առումով այժմ խառը խճանկար է: Եթե վկայակոչենք մամուլի հրապարակումները, կանայք Հայաստանում 35%-ով պակաս են վարձատրվում կատարված աշխատանքի դիմաց, այդ ցուցանիշով Հայաստանը 105-րդն է 145 երկրի շարքում»,- նշեց դեսպանը: Մաթիաս Քիսլերի դի տարկմամբ՝ Գերմանիայի հետ համեմատած Հայաստանում կանայք բավարար չափով ներկայացված չեն նաև քաղաքական ու հասարակական դաշտում:
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում փարիզյան ակումբի հաղթանակի հասնելու շանսերի մասին:
Ցուցահանդեսը հակիրճ խոսքով բացեց Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ով ներկաներին ու նաև ցուցահանդեսի կին մասնակիցներին շնորհավորեց Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկացավ նրանց նորանոր հաջողություններ թե երեխաների դաստիարակության գործում, թե ստեղծագործելու բնագավառում: Նա նաև առաջարկություն արեց այս ցուցահանդեսը դարձնել ավանդական:
Սիրիայում ահաբեկիչներն առևանգել են կառավարական բանակի նախկին գնդապետի, ով ղեկավարում է երկրի բնակավայրերից մեկում հաշտեցման կոմիտեն: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: