
Ֆուտբոլի Հայաստանի Մ-14 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կիպրոսի մինչև 14 տարեկանների հավաքականի հետ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին: